Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայ գերիները պահվում են ազերական ՔԿՀ-ներում՝ մեր վայ-իշխանությունների սանկցիայով». Գրիգոր Պողոսյան

10/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ գլխավոր դատախազության քրեակատարողական հիմնարկների նկատմամբ վերահսկողության վարչության նախկին պետ Գրիգոր Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Երեկ ականատես եղանք հերթական աբսուրդային իրավիճակի «հանգուցալուծմանը»։ Պարզ տրամաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ գերիների պահվելն ազերստանում նախապես պլանավորած էր այս դավաճանական իշխանությունների կողմից։ Ասվածի մասին են վկայաում հետևյալ փաստերը.1) Մոտ 75 կամավոր գերեվարվել է նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի կնքումից հետո, երբ ազերները հարձակման անցան երկու հայկական գյուղերի ուղղությամբ և գրավեցին դրանք։ Հիշեցնեմ՝ իշխանական ուժերը որևէ միջոց չձեռնարկեցին հայկական զինվորական միավորումներին օգնության հասնելու համար։ Ավելին՝ բոլոր տվյալները խոսում էին այն մասին, որ մեր զինվորականներին այդ տարածքներ են ուղարկել ազերների կողմից դրանց նկատմամբ գերիշխող դիրքեր վերցնելուց և փաստացի դրանց նկատմամբ հսկողություն հաստատելուց հետո։ Պատմության էջերը վերընթերցելիս մենք կարող ենք վերհիշել նման դրվագներ՝ պարսկական, պարթևական, մամլուքական արքունիքներ հանձնած պատանդներ, որոնք հաղթանակած կողմի համար անվտանգության երաշխիք են և սեփական կամքը թելադրելու միջոց։

2) Վերջերս ազերական իշխանությունները բացահայտ հայտարարեցին, որ մոտ 200 միլիոն դոլլար են տրամադրել ՀՀ-ում 2018 թվականի հեղափոխությունը կազմակերպելու և անցկացնելու համար։ Նման ճանապարհով իշխանություն ձեռք բերած անձանց տիպիկ պատմական օրինակներ են հանդիսանում Լենինը, Տրոցկին, Վարազդատ արքա – Բաթ Սահառունի տանդեմը։ Հատկանշական է, որ Վարազդատը և Բաթը ևս իշխանության գալով փորձեցին ոչնչացնել Հայոց բանակը՝ թիրախավորելով սպարապետ Մուշեղ Մամիկոնյանին։

3) Ազերական և թուրքական իշխանությունների դեմ ստորաքարշ կեցվածքով հանդես գալու հարցում մրցակից չունեցող մեր վայ-իշխանությունների թրքահպատակ լինելը հիմնավորվում է մի շարք անուղղակի ապացույցներով, և դրանց անդրադառնալն անիմաստ եմ համարում, քանզի թրքահպատակ պահվածքն այնքան բացահայտ է դրսևորվում, որ լրացուցիչ հիմնավորումների կարիք չի զգացվում։ Միևնույն ժամանակ՝ պարզ տրամաբանությունը հուշում է, որ հետպատերազմյան գործընթացների այս փուլում ազերներին ամենևին պետք չէ մեր գերիների խնդրով զբաղվել։ Նախ՝ այս հարցը լրացուցիչ գլխացավանք է առաջացնելու նրանց համար միջազգային ասպարեզում՝ դառնալով խաղաքարտ ընդդեմ ազերների, և հետո ազերներն արդեն նոյեմբերի 9-ից մինչ օրս ստացել են գրեթե այն ամենն ինչ կամեցել են։ Գերիները չեն կարող լինել լրացուցիչ խաղաքարտ, քանի որ այլևս չկա որևէ հարց, որի շուրջ բանակցություններում մեր կողմից լրացուցիչ զիջման տեղ մնացած լինի։ Մեղրիի հարցն էլ ռուսական կողմի հսկողությամբ է կյանքի կոչվելու, հետևաբար՝ ազերներին հայ գերիներն այս հարցում էլ պետք չեն։
Ամփոփելով վերոգրյալը եկել եմ հետևյալ եզրակացության.

1) Հայ գերիները պահվում են ազերական ՔԿՀ-ներում՝ մեր վայ-իշխանությունների սանկցիայով՝ հանդիսանալով լրացուցիչ խաղաքարտ ընդդեմ սեփական ժողովրդի ներպետական իշխանական պայքարում;

2) Այս պահին ՀՀ-ն անկախ պետություն չէ, այլ կիսանկախ է և վասալական կախվածության մեջ է գտնվում թուրք-ազերական տանդեմից, քանզի այսօրվա անարգ իշխանավորների միակ իրական հենքն ու հույսն այդ տանդեմն է, ընդ որում՝ չի բացառվում թուրքական ֆինանսական ներուժի և հատուկ ծառայությունների ներգրավելն առաջիկա ընտրական գործընթացներում (օրինակ՝ հօգուտ այսօրվա իշխանությունների ձայներ գնել կամ հնարավոր օպոնենտների կյանքի և առողջության դեմ ոտնձգություններ ձեռնարկել);

3) Այս իշխանությունների դեմ յուրաքանչյուր հայ պետք է պայքարի այնպիսի եռանդով և անձնուրացությամբ, ինպես կպայքարեր 19-20-րդ դարերում թուրքական լծից ազատվելու համար»։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տիգրան Աթանեսյանը հրապարակել է, թե ինչ հիմքով է բանակից ազատվել Նիկոլ Փաշինյանը

Հաջորդ գրառումը

Հարգելի քննադատներ, ո՞ւր եք, աո՜ւ․ Կարեն Վրթանեսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Հարգելի քննադատներ, ո՞ւր եք, աո՜ւ․ Կարեն Վրթանեսյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական