Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համաշխարհային ռազմահոս

30/04/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» հայտնել է կառույցի լուծարման և «Վերադարձ Ղարաբաղ» հկ-ի ստեղծման մասին:


Տաջիկստանի հետ սահմանային գոտում ռազմական վերջին բախումների հետևանքով Ղրղզստանի 13 քաղաքացի է մահացել, 124-ը՝ վիրավորվե: Վիրավորներից 3-ը, այդ թվում՝ 13-ամյա երեխա, մահացել են: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են մայրաքաղաք Բիշքեկի բուժհաստատություններում:


Ապրիլի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք, իրենց հետ բերելով 30-40 մ երկարությամբ խողովակներ, հավանաբար՝ նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
«Նկատելով ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքերի զինծառայողներին, քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել են դեպի Ալիբեյլի բնակավայր՝ թողնելով խողովակները միջդիրքային տարածքում: ՀՀ ԶՈՒ զինծառայողները ցուցաբերել են զսպվածություն և չեն ենթարկվել սադրանքների: Հակառակորդի աշխատանքները դադարեցվել են:
ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները»:


Ղրղզստանին սահմանակից Իսֆարա քաղաքում կայացած բանակցությունների արդյունքում Տաջիկստանի և Ղրղզստանի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են ստորագրել ռազմական հակամարտությունը դադարեցնելու երկկողմ մտադրությունը հաստատելու վերաբերյալ: Համատեղ հայտարարությունը ստորագրել են Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Սայմումին Յատիմովը և Ղրղզստանի լիազոր ներկայացուցիչ Օմուրբեկ Սուվանալիևը:
Հայտարարությունում ասված է, որ ապրիլի 29-ին երկու երկրների սահմանային գոտում սկսված ռազմական բախումները ուսումնասիրելու նպատակով երկկողմ նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովները քննարկել են միջադեպերի պատճառներն ու հետևանքները, երկկողմ համաձայնության են եկել դադարեցնել ռազմական բախումները, զորամիավորումներն ու ռազմական տեխնիկան սահմանային գոտուց ետ վերադարձնել մշտական տեղակայման վայրեր:
Բացի այդ, կողմերը համաձայնության եկել միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, իրավապահ մարմինների և գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ ձևավորելու ուղղությամբ՝ նախանշված նպատակների լիակատար իրագործման և բանակցությունների համար նպաստավոր հիմք ստեղծելու նպատակով:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին լարված իրավիճակ է ստեղծվել զինվորականների միջև, փոխհրաձգություն է տեղի ունեցել: Երկու կողմն էլ մեղադրել է միմյանց լարվածությունը սրելու մեջ:
Երեկոյան կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի մասին, սկսվել է ռազմատեխնիկայի հեռացումը սահմանից:
Ղրղզ-տաջիկական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով Ղրղզստանի երեք քաղաքացի է մահացել: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբայս մասին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից: Հաղորդվում է, որ երեք մահվան դեպք է արձանագրվել, որից երկուսը Բաթքենի մարզային հիվանդանոցում, մեկը մարզի Լեյլեկի շրջանում: Ավելի վաղ հայտնել էին մեկ զոհի մասին:
Բժիշկների տվյալներով՝ երկու երկրի սահմանին տեղի ունեղած միջադեպի հետևանքով տուժածների թիվը հասել է 84-ի:


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ասել է, որ Ռուսաստանի հետ աճող լարվածությամբ պայմանավորված՝ հաջորդ շաբաթ մեկնելու է Ուկրաինա։


Թեև Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև կրակն ամբողջությամբ դադարեցնելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել, բայց, ըստ տեղեկությունների, սահմանին կրակոցները վերսկսվել են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմանը իրավաբանությունը կայացնող է, ռուստամը` պղծող․ Արփինե Հովհաննիսյան

Հաջորդ գրառումը

Էրդողանը գտնում է, որ Կիպրոսի հարցով նոր գագաթաժողովը արդյունքի չի հանգեցնի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Հաջորդ գրառումը

Էրդողանը գտնում է, որ Կիպրոսի հարցով նոր գագաթաժողովը արդյունքի չի հանգեցնի

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական