Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը թշնամին ավերել է

30/09/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2023 թվականի սեպտեմբերի 7-ին թելեգրամյան ալիքներից մեկում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված Հադրութի շրջանում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը (https://t.me/ararathau/19507?single&fbclid=IwAR0Crc8U1N4KsZivdOcLe7WJDSV2rbiww-KEoCDXIC6Ih8SPrBqoxI2OSjg)։ Տեսանյութը հստակ արձանագրում է, որ  ոչնչացված և գետնին է տապալված Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը, ջարդուփշուր են արված հուշարձանի առանձին մասերը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ, դեռևս 2021 թվականին,  ադրբեջանական վանդալիզմի արդյունքում ոչնչացվել էր նույն մշակութային համալիրի մաս կազմող խաչքարը (https://t.me/ararathau/19507?single&fbclid=IwAR0Crc8U1N4KsZivdOcLe7WJDSV2rbiww-KEoCDXIC6Ih8SPrBqoxI2OSjg)։ Այս շարունակական և միասնական շղթայի մաս կազմող գործողություններն ապացուցում են այն, որ մշակութային ժառանգության ոչնչացումն Ադրբեջանի կողմից հստակ մշակված ռազմավարություն է։

Մեր արձագանքը

Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում մշակութային ժառանգությունը համարվում է մարդու ստեղծագործ մտքի բացառիկ արտահայտություն, որի ոչնչացումը կամ վնասումը ուղղակիորեն խախտում է մարդու/համայնքի անդամների մշակութային իրավունքները թեˊ պատերազմի ժամանակ, թեˊ պատերազմից հետո։

Միջազգային քրեական դատարանի 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում  մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում․ «Արգելվում է դիտավորյալ ուղղորդել հարձակումները կրոնին, կրթությանը, արվեստին, գիտությանը կամ բարեգործական նպատակներին նվիրված կառույցների, պատմական հուշարձանների, հիվանդանոցների, վրա, եթե դրանք ռազմական թիրախներ չեն https://www.icc-cpi.int/resource-library/documents/rs-eng.pdf»:

Զինված բախումների ժամանակ և դրանից հետո՝ օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումն արգելված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագրով» . https://international-review.icrc.org/sites/default/files/irrc_854_unesco_eng.pdf։

Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունն իր 9-րդ հոդվածով նույնպես արգելում է մշակութային արժեքների ոչնչացման գործողությունները թշնամու վերահսկողության տակ գտնվող  տարածքներում։ http://portal.unesco.org/en/ev.php-URL_ID=15207&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Փաստ». Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից

Հաջորդ գրառումը

Ախր սպանելուց մեզ առանձին-առանձին չեն սպանում է, սպանում են բոլորիս մի տեղում ու մի զարկով. Ալեն Սիմանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վստահ ենք, որ Հայաստանը հասկանում է՝ Բրյուսելի և Վաշինգտոնի հայտարարված բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ. ՌԴ ԱԳՆ

02/02/2026
Նորություններ

Օկուպացված Արցախում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

02/02/2026
Նորություններ

Փաշինյանն ու Ալիևը մեկնում են Աբու Դաբի՝ ստանալու «Զայեդ» մարդկային եղբայրության պարգևը

02/02/2026
Նորություններ

Փեզեշքիանը հրամայել է ԱՄՆ-ի հետ սկսել միջուկային բանակցություններ. տեղական լրատվամիջոցներ

02/02/2026
Հաջորդ գրառումը

Ախր սպանելուց մեզ առանձին-առանձին չեն սպանում է, սպանում են բոլորիս մի տեղում ու մի զարկով. Ալեն Սիմանյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական