Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կրթական մի հաստատությունում (թերևս նաև մնացյալներում՝ պետական ու մասնավոր) 4-րդ դասարանից սկսյալ, ոմն հոգեբանի դասավանդությամբ անցնելու են սեռակրթություն…

14/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայր Ասողիկ քահանայի ՖԲ էջից, –

Սիրելիներ,

Ցավով և տագնապով և արդար բարկությամբ ինձ հարազատ ու սիրելի մի անձից տեղեկացա այսօր, որ կրթական մի հաստատությունում (թերևս նաև մնացյալներում՝ պետական ու մասնավոր) 4-րդ դասարանից սկսյալ, ոմն հոգեբանի դասավանդությամբ անցնելու են սեռակրթություն… 4-րդ դասարան, 8-9 տարեկան երեխաներ… Խնդրի մասին լսել էի ժամանակ առաջ, սակայն գաղափար չունեի, որ այլևս գործադրելի է…

Անընդունելի է, անհանդուրժելի է. նման բան չի՛ կարող տեղ գտնել մեր կրթական համակարգում: Որևէ կերպով հիմնավորելի չէ այս «առարկան». անմիտներ, մենք, որ կրթվել ու զարգացել ենք խորհրդային կրթական համակարգով, որտեղ նման մտախեղ ու հոգեսպան առարկա չի եղել, մի՞թե  հայ ընտանիքը չի ձևավորվել, Ազգն առողջ աճ չի արձանագրել:

Այս ամենը հերթական դիմակ է, որի ներքո միմիայն մեկ նպատակ է հետապնդվում՝ փլեցնել ազգային արժեհամակարգը:

Հայ երեխայի սեռային կրթության ու դաստիարակության օջախը՝ հայ ընտանիքն է: Դպրոցը՝ ուսուցիչ-ծնողը լոկ կարող է օգնել այդ հարցում, եթե երեխայի մոտ նկատվեն շեղումներ:

Ամեն կերպ պետք է ընդդիմանալ այս նենգ ու վնասարար «առարկային», ամեն ջանք ի գործ պետք է դնել և Հայ Դպրոցից դուրս շպրտել ազգակործան ամենայն ինչ:

Հայ ծնողներ, իրավունք չունեք լռելու, իրավունք չունեք անտարբերության թույնով ձեզ մեռցնելու. դուք պարտք, սուրբ պարտք ունեք հանդեպ Հայրենիքի ու Ազգի, նախնյաց ու Արարչի:

Հարկ է ծնողական խմբերով մասնակցել այս «առարկայի» դասերին և ունկնդրել, թե ինչ են հրամցնում ձեր՝ մեր զավակներին:

Տեր կանգնեցեք Ձեր զավակների բարոյական առողջությանը, ազգային նկարագրին և ինքնագիտակցությանը: Մանուկ հասակից, եթե այլասերվեց երեխայի միտքն ու սիրտը՝ թերևս նա այլևս չհասնի չափահաս տարքի… Ոչ Ազգին, ոչ Հայրենիքին, ոչ Եկեղեցուն և ոչ էլ Ամենասուրբ Աստծուն հարկավոր չեն կենդանի դիակներ. այո, երբ մարդն ապրում է լոկ մարմնով ու մարմնականով՝ զուրկ հոգեմտավոր բարոյական կառույցից, նա մեռյալ է, լոկ մսեղեն մի զանգված, աղբանոցին վայել մի ապրանք…

 Ահա, հերթական անգամ ձեր ականջներին հնչում է զգուշացման ու զգաստության ղողանջը. լսեցեք և խորհեցեք և գործեցեք: Չարիքին հաղթել է պետք. մեր միտքն ու սիրտն ու հոգին հար ծաղկուն պահենք, որպեսզի պտուղները կյանքի միշտ լինեն քաղցրահամ ու կեցուցիչ:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Զինվորյալ միաբան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան, ըստ եվրոպացիների, ԵՄ-ի միակ թշնամին է և որպես սպառնալիք ավելի վտանգավոր, քան Ռուսաստանն ու Չինաստանը

Հաջորդ գրառումը

Մի քիչ դանդաղեցնում ես կամ կանգնում, գոռում են վրադ՝ «դավայ, արագ քշի, անցի». Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը՝ ադրբեջանցի ոստիկանների մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Հաջորդ գրառումը

Մի քիչ դանդաղեցնում ես կամ կանգնում, գոռում են վրադ՝ «դավայ, արագ քշի, անցի». Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը՝ ադրբեջանցի ոստիկանների մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական