Հրդեհ է տեղի ունեցել Կուբանի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի տարածքում։
Կրասնոդարի երկրամասի Սեվերսկի շրջանի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, հրդեհն արդեն մարվել է. հայտնել են տարածաշրջանային օպերատիվ շտաբից։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նավթավերամշակման գործարանը կարող էր հարձակման ենթարկվել անօդաչու թռչող սարքի միջոցով․ հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
«Shot» հեռագրային ալիքը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 03:20-ին: Տեղի բնակիչներն ասում են, որ պայթյունից առաջ լսել են խոտհնձիչի նման ձայն. հաղորդում է հեռուստաալիքը: