Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կյանքը ցույց տվեց, որ քաղաքականության մեջ նախկին-ներկա հասկացություններ չկան. Արտակ Զաքարյան

14/11/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային Ժողովում այսօր շարունակվել է ապազգային ելույթների ու օտար տեղերից ներարկված «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները: Դրանց չեմ անդրադառնա, որովհետև այն ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու ըննդիմության համոզմունքը, որ ՀՀ գործող կառավարիչները հետևողականորեն քայքայում են հայկական պետականության բոլոր իրական ձեռքբերումները, անվտանգության երաշխիքներն ու արժեքային հենասյուները:

Վաղուց ակնհայտ է, որ «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ճամարտակող երիտասարդներին սորոսական և այլ գրանտային-ապազգային գաղափարներով «զինելը» համահունչ է այն պարտություններին ու ողբերգությանը, որն ապրել է հայ ժողովուրդը: 2018թ-ից այդ քաղաքական դաստիարակությունն օգտագործվեց Հայաստանի ազգային շահերի դեմ՝ գերագույն նպատակ հռչակելով ասֆալտա-տոնածառային շահը և կուշտ փորով անհայրենիք ապրելը: Հենց այդ թեզին էլ մատաղ արեցին ամբողջ Արցախը, 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր, մի ամբողջ սերնդի հերոսական պատմությունը և այլ կարևոր արժեքներ:

Մի բան փաստ է. աշխարհը քայլ առ քայլ վերադառնում է դեպի ազգային շահեր, դեպի պահպանողականություն, դեպի ազգերի ինքնության և ինքնիշխանության առաջնահերթություն, դեպի ազգային և համամարդկային դիմագծերը պահելու քաղաքականություն, դեպի արժանապատվություն, հեղինակություն, ինչպես նաև ազգային էլիտաներ ստեղծելու անհրաժեշտություն: Նեոլիբերալիզմը, դրա ծնած արժեքային ճգնաժամն ու Աստծո ստեղծած Մարդու տեսակի ձևախեղումներն աստիճանաբար պարտություն են կրում:

Ի տարբերություն կենդանական աշխարհի՝ մարդը պետք է ունենա իր սեփական ազգային պատկանելությանը տեր կանգնելու կարողություն: Մարդը պետք է ունենա հայրենիք, պետք է ունենա ինքնություն, իրեն բնորոշ մշակույթ, իր հոգևոր ներաշխարհը, իր պատմական հիշողությունը, իր ազգային հերոսներին, իր ազգային առանձնահատկությունները՝ առանց այն գերադասելով մյուս ազգերին:

Աշխարհը կրկին փորձում է վերադառնալ իր բնական վիճակին: Այդպիսին է Ռուսաստանի քաղաքականությունը, այդպիսին է Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Իրանը, Ճապոնիան, Լեհաստանը, Հունգարիան, Իտալիան, Սլովակիան, Սերբիան և շատ այլ երկրներ: Այդպիսին է Վրաստանն ու վրաց ժողովրդի՝ իմ կարծիքով ճիշտ ընտրությունը: Այդպիսի քաղաքական զարգացումներ են տեղի ունենում Գերմանիայում, Ավստիրայում և այլ երկրներում:

ԱՄՆ նախագահական և այլ պետական ինստիտուտներում ընտրությունները ևս ցույց են տալիս նեոլիբերալիզմի նահանջը և պահպանողականության աճող պահանջարկը: Այն հույսեր է ներշնչում, որ հնարավորություն կստեղծվի դադարեցնել աշխարհում ստեղծված քաոսն ու քաղաքականությունը կրկին կարող է վերադառնալ պայմանավորվածությունների ու շահերի նկատմամբ փոխադարձ հարգանքի դաշտ: Բայց դա պահանջելու է շատ ժամանակ, ահռելի ջանքեր և քաղաքական հետևողականություն:

Դոնալդ Թրամփի Ամերիկան, իմ կարծիքով, կարող է ընդգծված դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի ազգային շահերի, դրանց շուրջ միջազգային քաղաքական ու բարոյական աջակցության հարցերում:

Հայաստանի պետական կառույցներն անելիքներ շատ ունեն, և նախ պետք է փոխել Հայաստանում հաստատված անսկզբունք և անհայրենիք կառավարիչների իշխանությունը: Հայաստանը պետք է վերականգնի իր ինքնուրույնությունն ու վստահությունը իր գլխավոր դաշնակից Ռուսաստանի ու մյուս բարեկամ երկրների մոտ: Պետք է վերադառնալ ազգային շահերի օրակարգ և պատմության աղբանոցը նետել վերջին տարիների քաղաքական ցինիզմի, համազգային պառակտումների ու օտար լիբերալիստական կամ թուրքամետ կարտելաների սպասարկման օրակարգերը:

Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, աշխարհագրությունը, ազգային-հոգևոր արժեքները, նախկին ձեռքբերումներն ու ներկա իրավունքները հնարավորություն են տալիս համաշխարհային նոր փոփոխությունների ֆոնի վրա, տարածաշրջանում ստանալ գործառույթ և կրկին դառնալ կարևոր գործոն՝ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին էր: Այդ կերպ է միայն հնարավոր վերականգնել երաշխավորված անվտանգությունը, երկարատև խաղաղությունը, կայուն զարգացումն ու ազգային արժանապատվությունը:

Կյանքը ցույց տվեց, որ քաղաքականության մեջ նախկին-ներկա հասկացություններ չկան: Քանի դեռ կա քաղաքական ուժը, քանի դեռ պայքարում է իր գաղափարների ու ազգային ծրագրերի համար՝ այն և՛ ներկա է, և՛ ապագա: Հայաստանում Աստծո կամոք և ի հեճուկս իշխանությունների ու նրանց մանկլավիկների՝ ազգային-պահպանողական ուժերը կան:

Վստահ եմ, որ նրանք ապագայում էլ ավելի մեծ ազդեցություն են ունենալու Հայաստանի Հանրապետության կարողությունների վերակագնման և դեպի Արցախ հայության վերադարձը համաշխարհային օրակարգ բերելու գործում»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատասխանատու վարչապետը չի գոռում «Արցախը Հայաատան է, և վերջ», ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի` պատերազմը դադարեցնելու առաջարկից. Էդուարդ Շարմազանով

Հաջորդ գրառումը

Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանության․ Շարմազանով

28/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025
Նորություններ

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
Նորություններ

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025
Հաջորդ գրառումը

Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանության․ Շարմազանով

28/09/2025

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․ Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց,որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»։ Նիկոլի...

ԿարդալDetails

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական