Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կյանքը պատկեր է, կենդանացրու այն․ մեկնարկեց «ՌեԱ» 16-րդ փառատոնը

21/10/2024
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 20-26-ը Երևանում անիմացիոն տոն է․ վերադառնում է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը՝ էլ ավելի հագեցած ծրագրով, հետաքրքիր շնորհանդեսներով, հայկական և միջազգային արտադրության կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմաշարով, միջազգային հյուրերով, աշխատարաններով, վարպետության դասերով և ամենակարևորը՝ երիտասարդ ստեղծագործողների, անիմատորների համար նոր հնարավորություններով։

«ՌեԱ» փառատոնը ստեղծվել է 16 տարի առաջ՝ քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Քասունու կողմից։ Այն կազմված է 3 կարևորագույն բաղադրիչներից՝ ցուցադրվող ֆիլմերը, MarAni անիմացիոն շուկան և Rea Comics Art-ը։ 

Ավելի քան 300 ֆիլմ՝ 45 երկրներից․ այս տարի ֆիլմաշարը համալրում են նաև Կաննի, Անսիի, Սան Սեբաստիանի և Բեռլինի կինոփառատոներում ցուցադրված 7 մրցութային լիամետրաժ, ինչպես նաև հայկական արտադրության կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր։ Հայ հանդիսատեսը նաև բացառիկ հնարավորություն կունենա վայելելու Դիսնեյի անզուգական աշխարհը։ Առաջին անգամ Երևանում՝ Կինոյի տան մեծ էկրանին, կցուցադրվեն «Փարիզի Աստվածամոր տաճարի կուզիկը», «Ատլանտիս․ կորսված կայսրությունը» և «Գեղեցկուհին և հրեշը» լեգենդար ֆիլմերը։ 

Փառատոնի երկրորդ բաղադրիչը՝ MarAni անիմացիոն շուկան, այս տարի կանցկացվի հոկտեմբերի 21-24-ը ՀԲԸՄ-ում։ Հարթակը կյուրընկալի միջազգային հյուրերի՝ Ֆրանսիայից և եվրոպական այլ երկրներից, ովքեր աշխատարանների և դասընթացների ընթացքում կխոսեն անիմացիայում AI, VR և այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումից, կկիսվեն իրենց   մասնագիտական կարևոր գաղտնիքներով ու գիտելիքներով։ 

Հայաստան կժամանեն նաև ներկայացուցիչներ Դիսնեյից․ փառատոնի շրջանակում միջազգային ճանաչում ունեցող անիմատոր, ռեժիսոր և սցենարիստ Քըրք Ուայզը, ինչպես նաև ռեժիսոր Աարոն Բլեյզը կկիսվեն իրենց գիտելիքներով։ Քըրք Ուայզը կմասնակցի փառատոնի հատուկ միջոցառումներին և կխոսի իր մասնագիտական ուղու, անիմացիայի ոլորտում ունեցած փորձի և նորարարական մոտեցումների մասին։ «ՌեԱ» փառատոնը կյուրընկալի նաև պրոդյուսեր Մաքս Հոուարդին՝ ԱՄՆ-ից, անիմատոր և ռեժիսոր Կիմ Կյոկելեյրեին՝ Բելգիայից, մուլտիպլիկատոր և կինոռեժիսոր Օրելին՝ Ֆրանսիայից, ռեժիսոր Ժորժ Շվիցգեբելին՝ Շվեյցարիայից, ռեժիսոր, NEXT Lab Generation-ի ղեկավար Խոսե Լուիս Ֆարիասին՝ Իսպանիայից, VR արվեստագետ, ռեժիսոր և խաղերի դիզայներ Դեն Ֆրենկին՝ Գերմանիայից և մեծ համբավ ունեցող մի շարք այլ մասնագետների։ 

MarAni անիմացիոն շուկան ներառում է նաև CoReAct համարտադրության հարթակը, որն առաջին անգամ ներկայացվել էր անցյալ տարի։ CoReAct-ը հարթակ է այն երիտասարդների համար, ովքեր իրենց նախագծերն ու գաղափարները ներկայացնում են միջազգային պրոդյուսերներին՝ հնարավորություն ստանալով համարտադրել իրենց անիմացիոն ֆիլմերը։

Այս տարի 17 նախագծեր կներկայացվեն շուրջ 13 արտասահմանյան մասնագետների, պրոդյուսերների` առաջատար ընկերություններից, ինչպիսիք են Եվրիմաժը, Cartoon media-ն, «Անսի» միջազգային կինոփառատոնի անիմացիոն շուկան, France TV-ն և այլն։ 

«ՌեԱ»-ի շրջանակում հոկտեմբերի 23-ին Նկարիչների միությունում տեղի կունենան նաև ReA Comics Art ցուցադրությունները: Փառատոնի շրջանակում թարգմանվել են երկու կոմիքս գրքեր՝ «Միսաք, Մելինե և խումբ Մանուշյաններ» և «Բռնցքամարտիկը», որոնց շնորհանդեսը ևս տեղի կունենա ReA Comics Art-ի շրջանակում։ Այդ օրը տեղի կունենա նաև «Սասունցի Դավիթ» կոմիքս գրքի ցուցադրությունը․ այն նախորդ տարվա հաղթող նախագծերից է։ 

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս կոմիքսների մրցույթի ժյուրիի կազմում ներգրավված են միջազգային մասնագետներ։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՈՒՆՆ ու հողԱՏՈՒՆ

Հաջորդ գրառումը

Թեհրանը զգուշարցել է Իսրայելին և որոշակիացրել հնարավոր հարվածների թիրախները

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հայրենիքը ուրիշին զիջելը հեշտ բան չի, պետք է պատասխան տալ արածի ու չարածի համա. Արա Պողոսյան

18/05/2026
Նորություններ

Ձերբակալվել է Արտուր Օսիպյանը. Ռոման Երիցյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ, դու պատասխան ես տալու ամեն ինչի համար. Արմեն Աշոտյան

18/05/2026
Նորություններ

Եթե Կալուգայի Սամվելն էդքան պլոճիկ ունի, առաջարկում եմ ինձ դատի տա. Ալեն Սիմոնյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Թեհրանը զգուշարցել է Իսրայելին և որոշակիացրել հնարավոր հարվածների թիրախները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական