«Մտահոգիչ հաղորդագրություն՝ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցների ու մահվան դեպքերի մասին։ ԵՄ-ն մշտապես համագործակցում է Բաքվի և Երևանի հետ։ Կարևոր է, որ տեղում տիրի հանգստություն և որոշիչ առաջընթաց գրանցվի բանակցությունների սեղանի շուրջ», – X-ում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ մեկնաբանելով Ադրբեջանի հետ սահմանին հայ զինվորականի մահվան դեպքը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Վայոց ձորում ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցից զոհվել է հայ զինծառայող Գերասիմ Առաքելյանը։