Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կեղծ է այն թեզը, թե իշխանությունների վարած դիվանագիտության արդյունքում է, որ Հայաստանը մոտեցել է խաղաղությանը. Սուրեն Սարգսյան

09/01/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ Սուրեն Սարգսյանը գրում է.

Օրեր առաջ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա ճնշում է գործադրել՝ հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման նպատակով, գրեթե աննկատ մնաց՝ չնայած դրա բացառիկ կարևորությանը։ Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է բացառապես Ադրբեջանի նկատմամբ գործադրված ճնշմանը, քանի որ Հայաստանը մինչ այդ էլ ճնշված էր և պատրաստ էր գնալու լրացուցիչ զիջումների։ Այսինքն, ոչ թե Հայաստանը բանակցությունների արդյունքում է հասել Բաքվի դիրքորոշման փոփոխությանը, այլ այդ փոփոխությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի ճնշման արդյունքում՝ ոչ թե Հայաստանի շահերից ելնելով կամ «սիրուն աչքերի» համար, այլ բացառապես ամերիկյան շահերի տրամաբանության շրջանակում։

Այն փաստը, որ Թրամփի խորհրդական Վիտկոֆը մարտին Հայաստան չայցելեց, այլ բանակցությունների նպատակով մեկնեց միայն Բաքու, ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանը գործընթացում կրավորական դեր էր ստանձնել և Երևանին որևէ բան ասելու անհրաժեշտություն պարզապես չկար։ Ակնհայտ է, որ Հայաստանը բավարարել է և շարունակում է բավարարել զիջումների լայն շրջանակ և եթե 2024 թվականի սկզբի և վերջի միջև իրավիճակը որոշակիորեն փոփոխվել է, ապա դա որևէ կերպ կապված չէ Հայաստանի իշխանությունների գործունեության հետ։

Խոսքը մաքուր աշխարհաքաղաքական գործընթացի մասին է, որը ուղղորդվում է Թրամփի կողմից՝ ամերիկյան շահերի սպասարկման տրամաբանության շրջանակում՝ Կենտրոնական Ասիայից մինչև Հարավային Կովկաս, Թուրքիա և Եվրոպա։ Միաժամանակ, իրավիճակի որոշակի կայունացումը ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը դադարել է Հայաստանը դիտարկել որպես թշնամի պետություն։ Դրա ապացույցները բազմաթիվ են՝ սկսած պաշտոնական խոսույթից մինչև կոնկրետ գործողություններ։ Հետևաբար, տեղի ունեցած գործընթացներում վճռորոշ դեր է խաղացել ԱՄՆ-ի՝ Թրամփի ղեկավարությամբ իրականացվող քաղաքականությունը, մինչդեռ Հայաստանի իշխանությունները այս ամենի հետ փաստացի որևէ առնչություն չունեն և չէն էլ կարող ունենալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք սատարում ենք Շեյխ-Մաքսուդի և Աշրաֆիեյի ժողովրդին. SDF զինված ուժերի գլխավոր հրամանատար

Հաջորդ գրառումը

Որևէ մեկը չփորձի ստվեր նետել պարտադիր ժամկետային զինծառայողների կողմից իրականացված ծառայության վրա. Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բարձր մակարդակով ակնհայտ խախտու՞մ. Հակոբ Բադալյան

07/06/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը քվեարկում է

07/06/2026
Նորություններ

Ընտրողներին կոչ ենք անում չընկրկել ապօրինի գործողությունների առջև. «Հայաստան» դաշինք

07/06/2026
Նորություններ

Այսօր ՀՀ ԱԺ հերթական ընտրություններ են. ԿՀԸ

07/06/2026
Հաջորդ գրառումը

Որևէ մեկը չփորձի ստվեր նետել պարտադիր ժամկետային զինծառայողների կողմից իրականացված ծառայության վրա. Տիգրան Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստեփանավանում սահմանված է արտակարգ ռեժիմ. կարկուտը մեծ վնասներ է հասցրել

06/06/2026

Ստեփանավանում տեղացած աննախադեպ կարկուտը նախնական հաշվարկով առնվազն 100 գույքային վնաս է պատճառել։ Վնասելով պատուհաններ, տանիքներ, ավտոմեքենաներ։ Իսկ գյուղատնտեսությանը հասցված վնասները...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական