Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քիչ հավանական է, սակայն Իրանում տեղի ունեցողի ֆոնին Ադրբեջանը կարող է օգտվել առիթից և բացել իր երազած «Զանգեզուրի միջանցքը». իրանագետ

16/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

-Տիկի՛ն Բագիջանյան, ի՞նչ հնարավոր սցենարներ եք կանխատեսում իրանաիսրայելական հակամարտության ֆոնին, ինչպիսի՞ զարգացումներ կարող են լինել։

-Իսրայելն այս ռազմաահաբեկչական հարձակմանը պատրաստվել էր շուրջ երկու տասնամյակ։ Պարզապես պետք է լիներ առիթ, և ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալով՝ Իսրայելը քարտ-բլանշ ստացավ։ Հնարավորություն ստեղծվեց՝ հատկապես որ Իրանը տնտեսական հարցերով բավականին խնդիրներ ուներ։ Այժմ հարմար պայմաններ ստեղծվեցին, որպեսզի Իսրայելն Իրանին միանգամից հանկարծակիի բերի. շուրջ 200 ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ ոլորտի վերջին ճիչ հանդիսացող F35-եր, հարձակվեցին Իրանի միջուկային, ռազմավարական կարևորագույն նշանակության օբյեկտների վրա։ Բացի այդ՝ սպանվեցին Իրանի բանակի և Իրանական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարներ։ Շատ երկրներում սա գուցե հանգեցներ ռազմական հեղափոխության, բայց Իրանում նման բան տեղի չունեցավ։ Սպանված հրամանատրները փոխարինվեցին, բայց, ամեն դեպքում, դա մեծ կորուստ էր։ Բացի դա՝ Իսրայելը թիրախ դարձրեց Իրանի միջուկային գիտնականներին։

-Տիկի՛ն Բեգիջանյան, այս տարիների ընթացքում Մոսադն Իրանում գործակալական ցանց է ունեցել, զինանոց ստեղծել։ Հնարավո՞ր է, որ Իրանն ինքն ուռճացրել և գերագնահատել է է սեփական հնարավորությունները։

-Ինչպես արդեն ասացի, Իսրայելը շուրջ քսան տարի պատրաստվել էր այս հարձակմանը։ Այս ծրագրի շրջանակներում Իրան են ներթափանցել Մոսադի գործակալներ։ Իսկ Մոսադը, շատ հանգիստ կարելի է ասել, որ աշխարհի հետախուզական գաղտնի ծառայություններից ամենահզոր կառույցն է։ Փաստորեն մոսադականները ներթափանցել են Իրան, ստեղծել ԱԹՍ-ների արտադրություն։ Եղել են մարդիկ, որ այդ ծրագրերը կատարեն, եղել է արտադրություն։ Ինչպես գիտենք, Իսրայելը մեծ նվաճումներ ունի նաև ՏՏ ոլորտում, այնպես որ Իրանն իրոք հանկարծակիի եկավ և չկարողացավ անմիջապես պատասխան քայլ կատարել։ Պատասխան քայլը եղավ մեկ օր հետո։
Սակայն այն ենթակառուցվածքները, որոնք Իսրայելն է Իրանում ոչնչացրել, և այն, ինչ Իրանն՝ Իսրայելում, իհարկե համեմատելի և համարժեք չեն։ Իսրայելի հարվածը շատ ավելի հզոր է եղել՝ հարվածներ ՀՕՊ-ի կայանքներին, նավթարդյունաբերական և միջուկային օբյեկտներին, գազային ենթակառուցվածքներին, ռազմաարդյունաբերական կենտրոններին, բանակին և Իրանական հեղափոխության պահապանների կորպուսին։

Բայց այստեղ պետք է մեկ բան հաշվի առնենք. Իրանը 1 մլն 600 հազար ք/կմ հսկայական տարածք ունի, մինչդեռ Իսրայելը շատ փոքր է և ռազմավարական խորություն չունի. փոխարենն ունի եռաշերտ հակաօդային պաշտպանություն։ Դրան գումարած՝ Իսրայելին օգնում են Միացյալ Նահանգները և եվրոպական եռյակը, դրա համար էլ Իրանի արձակած հրթիռները միշտ չէ, որ կարողանում են նպատակակետին հասնել, ճեղքել Իսրայելի պաշտպանված օդը։

Այնուամենայնիվ, ինչպես միջազգային լրատվամիջոցներն են նշում, Իսրայելում կյանքն «արձակուրդ է գնացել», մարդիկ հիմնականում պատրաստ են ցանկացած պահի տեղափոխվել ապաստարաններ։ Շատ տեղերում մարդիկ չեն աշխատում, և այս ամենին իսրայելցիները չեն կարող երկար դիմանալ։ Սրան հակառակ՝ պատերազմը կարծես անցել է Իրանի շատ բնակավայրերի կողքով, և կյանքն այնտեղ շարունակվում է բնականոն հունով։

-Տիկի՛ն Բագիջանյան, ինչպե՞ս եք տեսնում իրանաիսրայելական հակամարտության հանգուցալուծումը։

-Բոլոր պատերազմներն ավարտվում են բանակցություններով և դիվանագիտությամբ, և այս դեպքն էլ բացառություն չէ։ Թրամփն արդեն իսկ հայտարարել է Իրանի և Իսրայելի միջև միջնորդ լինելու պատրաստակամության մասին, Պուտինը ևս կարող է միջնորդել։ Ինձ թվում է՝ Ռուսաստանն ամենահարմար միջնորդն է այն առումով, որ շատ սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, թեև դատապարտել է Իրանի վրա հարձակումը։ Ռուսաստանի հետ հարաբերությունները սերտ են նաև Իրանի հետ։ Այսինքն՝ միջնորդ դառնալու բոլոր հնարավորությունները Ռուսաստանն ունի։

Թուրքիան ևս ձգտում է միջնորդի դերի, բայց ինձ չի թվում, որ դա նրան հաջողվի, որովհետև միայն արտաքուստ քննադատում է Իսրայելին, սակայն իրականում թուրք-իսրայելական հարբերությունները որևէ փոփոխություն չեն կրել։ Իրանն էլ հազիվ թե վստահի Թուրքիային։

Կարծում եմ՝ հակամարտությունը երկար չի տևի, և ի վերջո կողմերը համաձայնության կգան։ Բայց եթե գործողությունները նոր թափով ծավալվեն, դա շատ մասշտաբային պատերազմ կլինի՝ ընդգրկելով ողջ տարածաշրջանը։ Սա շատ մեծ աղետ կլինի. գործը կարող է ընդհուպ հասնել նրան, որ Իրանը փակի Հորմուզի նեղուցը։ Բայց կարծում եմ, որ քայլեր ձեռք կառնվեն՝ կասեցնելու նմանօրինակ զարգացումները։

Ինչ վերաբերում է Իրանի հարևան երկրներին, ապա Իսրայելը մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա։ Ինչպես Ալիևն է տարբեր առիթներով ասել, այն, ինչ տեսնում ենք, միայն այսբերգի երևացող մասն է։ Իրանից շուրջ 100 հազար փաստաթուղթ գողացան, մեքենայով Ադրբեջանից տարան Իսրայել։ Հիմա էլ Իսրայելը հարվածել է Ադրբեջանի հետ սահմանային իրանական պահակակետերին։ Ադրբեջանից են ներթափանցել Մոսադի և՛ բեռները, և՛ գործակալները։ 

Իրանը բազմիցս է հայտարարել, որ Բաքուն իր համար «մեկ ժամվա գործ է», և դա ճշմարտություն է, որովհետև Բաքուն Իսրայելի նման եռաշերտ օդային պաշտպանություն չունի։ Թեհրանի գերձայնային հրթիռները չափազանց հզոր են։

–Ստեղծված իրավիճակում ի՞նչ պոտենցիալ վտանգներ կան Հայաստանի համար։ Արդյոք Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի վիճակից և Սյունիքի ուղղությամբ ռազմական գործողություններ նախաձեռնել։

-Տարբերակ կա, որ Ադրբեջանը կարող է օգտվել առիթից և բացել իր երազած «Զանգեզուրի միջանցքը», բայց չեմ կարծում, որ նման սցենար կզարգանա։ Դա հարված կլինի Իրանին, և Իրանը համապատասխան քայլերի կդիմի։

Հայաստանն այս իրավիճակում պետք է զգոն հետևի իրադարձությունների զարգացմանը՝ պատրաստ լինելով ցանկացած սցենարի։ Ամեն ինչ կարող է լինել՝ ընդհուպ փախստականների հոսք դեպի մեր երկիր։ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի խառը իրավիճակից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը

Հաջորդ գրառումը

Տեսնենք, թե ամեն առավոտ հոգեկան լուրջ պրոբլեմներով մեկն ինչ կգրի, և ամոբղջ ազգը կզբաղվի էդ գրածով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը վաղուց հեռու է ժողովրդավարական արժեքներից. Հայաստանի ժուռնալիստների միություն

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունները քայքայիչ գործողություններ են իրականացնում հենց ներազգային կյանքում՝ եկեղեցու դեմ. հայտարարություն

17/06/2025
Հաջորդ գրառումը

Տեսնենք, թե ամեն առավոտ հոգեկան լուրջ պրոբլեմներով մեկն ինչ կգրի, և ամոբղջ ազգը կզբաղվի էդ գրածով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը գրում է. Միջին հեռավորության իրանական բալիստիկ - 50 հրթիռ առաջին օրը, - 40 հրթիռ երկրորդ...

ԿարդալDetails

Իսրայելական զինուժը սպանել է Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարին

17/06/2025

Հայկ Սարգսյանը ևս դեմ քվեարկեց գումարի դիմաց բանակից ազատվելու իր հեղինակային նախագծին

17/06/2025

Ուղիղ. ԱԺ վերջին քառօրյան՝ ամառային արձակուրդից առաջ

17/06/2025

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական