Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի «փորձարկման» հետևանքով՝ մենք նոր պետություն չենք «ստանալու»՝ բավարարվելով ադրբեջանական ենթապետության նվաստ կարգսվիճակով. Սուրենյանց

21/09/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Չորրորդ հանրապետություն» գաղափարը ոչ թե Երրորդի շարունակությունն է, այլ նրա ընդհատումը. վստահ է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Նիկոլ Փաշինյանի Անկախության օրվա ուղերձից տպավորություն է ստեղծվում, թե մենք 34 տարի պետություն չենք ունեցել. րել է քաղաքագետը։

Նրա դիտարկումները՝ ստորև.

Երրորդ հանրապետությունը ներկայացվում է որպես պաշարման, պատերազմի, արտագաղթի ու ձախողումների շարք, իսկ իրական պետությունը՝ իբր նոր է ծնվում «Չորրորդ հանրապետության» անվան տակ։

Սա վտանգավոր խեղաթյուրում է։

Երրորդ հանրապետությունը մեր պետությունն է՝ միջազգային ճանաչմամբ, Սահմանադրությամբ, բանակով, կրթական համակարգով ու մշակույթով։

Այո՛, այն ծանր փորձությունների միջով անցավ, բայց դա չի դարձնում այն «անիրական»։

Հարկ է հիշել նաև, որ Երրորդ հանրապետությունը Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի հանրապետությունն է։

Դա այն պետությունն է, որի զավակներն ու պաշտպանները ազատագրեցին Արցախը՝ ապահովելով մեր ազգային արժանապատվության և պետականության ամուր հիմքը։

Իսկ այսպես կոչված «Չորրորդ հանրապետության» ծրագիրը, որի մասին այսօր խոսում է Փաշինյանը, ոչ թե մեր ժողովրդի կամքով ծնված ճանապարհ է, այլ՝ Ադրբեջանի թելադրանքի և պարտադրված «խաղաղության» հետևանք։

Այն ներկայացվում է որպես «նոր ծնունդ», բայց իրականում փորձ է՝ պարտության ու զիջումների քաղաքականությունը ներկայացնել իբրև պետականության վերածնունդ։

Եվ հենց այստեղ է ամենավտանգավորը․ «Չորրորդ հանրապետություն» գաղափարը ոչ թե Երրորդի շարունակությունն է, այլ նրա բաժանումն ու ընդհատումը։

Այստեղ խնդիրը հանրապետության համարակալումը չէ, այլ դրա բովանդակությունը, ինքնիշխանության հատկանիշը, որ վերանում են «Չորրորդի» քողածածկույթի տակ:

Այդպիսի մոտեցումը ոչ միայն անտեսում է մեր հաղթանակներն ու նվաճումները, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Փաշինյանի «փորձարկման» հետևանքով՝ մենք նոր պետություն չենք «ստանալու»՝ բավարարվելով ադրբեջանական ենթապետության նվաստ կարգսվիճակով։

Մենք ունենք Երրորդ հանրապետություն, և մեր պարտքն է պաշտպանել ու զարգացնել այն՝ թույլ չտալով, որ որևէ իշխանություն փորձի ջնջել նրա պատմական լեգիտիմությունն ու պետականության հիմքերը։

Այլ խնդիր է ազգային- պետական նոր նախագծի անհրաժեշտությունը, որը պետք է դառնա ազգային նոր վերածննդի հիմք՝ իրատեսորեն հաշվի առնելով այն ստատուս-քվոն, որ ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. Մեր երկրի երջանկությունն ու բարեկեցությունն ամենաազդու և ամենապատկառազդու հուշարձանն է մեր բոլոր նահատակներին. Փաշինյանի ելույթը՝ Անկախության օրվա առիթով

Հաջորդ գրառումը

Հրե՛շ, ես քեզ ու քո նմաններին, քեզ շնորհակալ մայրերին երբեք չե՛մ ների. 44-օրյա պատերազմում որդուն և ամուսնուն կորցրած Վեներա Սաղաթելյան

Համանման Հոդվածներ

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60
Նորություններ

ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

22/09/2025
Միջազգային

Ինչո՞ւ Արցախում հայեր չկան. Freedom House -ի նոր զեկույցը

22/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ. նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

22/09/2025
Միջազգային

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը․ Չարլզ III-ի շնորհավորանքը՝ ՀՀ նախագահին

22/09/2025
Հաջորդ գրառումը

Հրե՛շ, ես քեզ ու քո նմաններին, քեզ շնորհակալ մայրերին երբեք չե՛մ ների. 44-օրյա պատերազմում որդուն և ամուսնուն կորցրած Վեներա Սաղաթելյան

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 60
Նորություններ

ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ տնօրենի Բաքու այցի մասին

22/09/2025

ԱԱԾ տնօրենի մասին ԱԱԾ–ն կխոսի, եթե անհրաժեշտություն լինի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ»...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Արցախում հայեր չկան. Freedom House -ի նոր զեկույցը

22/09/2025

Անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ. նա ատում է այդ անկախությունը, որովհետև ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն. Լևոն Տեր-Պետրոսյան

22/09/2025

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը․ Չարլզ III-ի շնորհավորանքը՝ ՀՀ նախագահին

22/09/2025

Չարլի Քըրքի կինը հայտարարել է, որ ներում է ամուսնուն սպանողին

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական