Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ. «Հեղափոխությունը 18 թվին չէր լինի, կլիներ 2003 թվին, 2004 թվին, եթե Լևոնը, Րաֆֆին, Զարուհին, ու իրանց նման ստահակները նախապես գործարքի գնացած չլինեին»:

Չխորանանք տարեթվերի մեջ, թե դրանք որքանով են ուղիղ առնչվում Տեր-Պետրոսյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվ գործունեությանը: Այստեղ կարող են լինել շատ տողատակեր:

Հատկանշականն այն է, որ, եթե հեղափոխություն կամ իշխանափոխություն լիներ ավելի վաղ, ապա մեծ հարց է, թե հիմա ինչ կարգավիճակում կլիներ Նիկոլ Փաշինյանը, եւ ընդհանրապես մեծ հարց է՝ քաղաքականության մեջ կլինե՞ր, տեղ կունենա՞ր, թե՞ ոչ: Չէ՞ որ նա այդ տեղը զբաղեցրել է հենց այն պատճառով, որ համապատասխան ընդդիմադիր դիրքավորում է ունեցել նախորդ համակարգի հանդեպ:

Ըստ այդմ, Փաշինյանի այս հայտարարությունը կարծես թե բավականին թափանցիկ արտահայտում է նրա դժգոհություն, որ «հեղափոխությունը մնացել է իր ուսերին»: Չէ՞ որ, ըստ հայտարարության, եթե լիներ ավելի շուտ, ապա ինքը փաստորեն «ազատված» կլիներ դա «անելու» պարտավորությունից, եւ ուրեմն՝ հետագա բեռը ստանձնելու պատասխանատվությունից:

Այլ կերպ ասած, Փաշինյանի հայտարարության տոնը եւ տրամաբանությունը ակնհայտորեն այն մասին է, որ նա պարզապես «փոշմանել» է: Եվ սա հասկանալի է: Ես վերջին շրջաննում պարբերաբար մատնացույց եմ արդլե այդ խնդիրը. այո, նա իհարկե ամեն գնով փորձելու է պահել իշխանությունը, բայց ամբողջ «հոգով ու մտքով» նա փնտրելու է դրանից ԵԼՔ: Հենց այսօր է Նիկոլ Փաշինյանի համար բառի բուն առումով ամբողջանում այն անվանման իմաստը, որ իր մասնակցությամբ դաշինքին վերագրվեց 2017 թվականին՝ ԵԼՔ:

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ: Եվ նկատեք, ի՞նչ է նրա քարոզարշավը, եթե ոչ ամբողջ հոգով, մտքով, անգամ մարմնով անել առավելագույնը, որպեսզի հանրությունը հիասթափվի իրենից, որպեսզի հանրությունը գնա եւ քվեարկի իրեն հեռացնելու համար: Էլ ի՞նչ պետք է անի կամ աներ Փաշինյանը, հանրության մոտ այդ մղումը, մոտիվը, ցանկություն, անհրաժեշտության գիտակցումը առաջացնելու համար:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերը

Հաջորդ գրառումը

Ահաբեկչության կեղծ տեսանյութի արժեքը պետք է գնահատել՝ հաշվի առնելով ժամանակագրությունը․ Դանիելյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանի վարքագիծը բժշկուհու հետ միջադեպում ակնհայտօրեն պարունակում է քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներ

19/05/2026
Նորություններ

Ահաբեկչության կեղծ տեսանյութի արժեքը պետք է գնահատել՝ հաշվի առնելով ժամանակագրությունը․ Դանիելյան

19/05/2026
Նորություններ

ՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերը

19/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին

19/05/2026
Հաջորդ գրառումը

Ահաբեկչության կեղծ տեսանյութի արժեքը պետք է գնահատել՝ հաշվի առնելով ժամանակագրությունը․ Դանիելյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը հիմա է փնտրում ԵԼՔ. Հակոբ Բադալյան

19/05/2026

Մի բան էլ այս առնչությամբ: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անուղղակի դժգոհում է, որ հեղափոխությունը չի եղել ավելի շուտ....

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական