ԳՇ-ն պետք է զբաղվի Բաքուն գրավելու ծրագրերով, դա չի նշանակում, որ Բաքուն պետք է գրավես, բայց հստակ մշակված ծրագիր, պետք է ունենաս: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը: Մեր զրուցակցի խոսքով, պետք է հստակ մշակված ծրագիր լինի, թե Քարվաճառը ոնց պետք է հետ գրավես, Գանձակը ոնց վերցնես, ոնց պետք է դուրս գաս Վրաստանի հետ սահման Քռի ափով և այլն:
«ԳՇ-ի այդպիսի ծրագրերը ռազմական ուղեղի աշխատանք է, և միակ արդարացումն այն բարձր աշխատավարձերի, որոնք այսօր ստանում են այնտեղ»,- ասել է Վարդանովը:Ըստ բանախոսի՝ պետք է լինեն նաև պարտության սցենարներ, բայց չգիտես ինչու մեր բոլոր սցենարներն այսօր հաղթական են:Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող այլ ուշագրավ հարցերի:Մանրամասները՝ տեսանյութում: