Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տոնի առթիվ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը մատուցվում է Սուրբ պատարագ։
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեքի կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում եւ օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն:
Նշենք, որ պատարագին ներկա չէ ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ նախագահ Վահագն Խաչատուրյանը։