Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր գրել էին, թե, իբրև, հայկական զինուժն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ է բացել։ Պաշտպանության նախարարությունից «Ազգը» տեղեկացավ, որ հակառակորդի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 7-ին` ժամը 13:20-13:45-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- փոխանցեցին նախարարությունից։
Ադրբեջանի տարածած ապատեղակատվությանը հակառակ՝ տեղեկացանք, որ երեկ՝ ապրիլի 6-ին, Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքի մարզում։ Ադրբեջանական զինուժը մարզի Խնածախ գյուղում գարնանացան իրականացնող գյուղացիների ուղղությամբ է կրակել՝ թույլ չտալով նրանց շարունակել գյուղատնտեսական աշխատանքները։
Ս․Վ․