Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան

02/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր առավոտյան Իրանի պատասխան հարվածները ընդունեցին բոլորովին այլ՝ անհամեմատ ավելի լայն ու վտանգավոր ծավալ։ Եթե մինչ այժմ թիրախավորվում էին հիմնականում ԱՄՆ-ի և Իսրայելի, ինչպես նաև նրանց փաստացի դաշնակից արաբական պետությունների ռազմաբազաները, օդանավակայանները, նավահանգիստները, ռադարային կայանները, լոգիստիկ կենտրոնները և խորհրդանշական նշանակություն ունեցող որոշ բարձրահարկ հյուրանոցներ, ապա այսօրվանից Իրանը սկսել է հարվածել նաև Պարսից ծոցի արաբական միապետությունների ամենազգայուն ոլորտին՝ նավթաարդյունաբերական համալիրներին և այլ խոշոր արդյունաբերական ձեռնարկություններին։

Հրթիռակոծվել և հրդեհվել է Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco ընկերության խոշոր նավթավերամշակման կամ նավթարդյունահանման օբյեկտներից մեկը, Բահրեյնում գործող Aluminium Bahrain (ALBA) ընկերության ալյումինի գործարանը, որը Մերձավոր Արևելքում ամենախոշորներից է, ինչպես նաև մի շարք այլ օբյեկտներ։ Նման թիրախավորումը նշանակում է, որ հարվածը հասցվում է ոչ միայն ռազմական ենթակառուցվածքներին, այլև տարածաշրջանի տնտեսական հիմքերին։ Եթե այս միտումը շարունակվի, հնարավոր են նավթի համաշխարհային գների կտրուկ տատանումներ, մատակարարման շղթաների խաթարում և էներգակիրներից կախված բազմաթիվ պետությունների տնտեսական լուրջ ցնցումներ։

Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որևէ ճեղքվածք չի դիտվում։ Ընդհակառակը, Իրանի զինված ուժերը մեծացնում և ընդլայնում են հարվածների ինտենսիվությունն ու պատերազմի աշխարհագրական շառավիղը։ Քուվեյթի ուղղությամբ գործողությունների ընթացքում խոցվել է առաջին ամերիկյան կործանիչը (օդաչուն փրկվել է)։ Մինչ այդ պաշտոնապես հաղորդվել էր երեք ամերիկացի զինծառայողների զոհվելու մասին։

Պակիստանում, Իրաքում, Աֆղանստանում և այլուր ակտիվացել են Իրանի շիա դաշնակից կառույցները և շիա զանգվածները, որոնք ուղղակիորեն գրոհում են ամերիկյան դեսպանատների և հյուպատոսությունների վրա։ Պատերազմի մեջ է մտել նաև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը, որը արդեն մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Սպասվում է նաև Եմենի հուսիթների՝ «Անսար Ալլահ» ռազմաքաղաքական շարժման ակտիվ ներգրավումը, ինչը մեծ գլխացավանք կդառնա թե՛ Իսրայելի և ԱՄՆ-ի, թե՛ Սաուդյան Արաբիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների համար։ Սա նշանակում է, որ, ի լրումն Հորմուզի նեղուցի, կարող է կրկին փակվել նաև Բաբ էլ-Մանդեբի նեղուցը՝ հավելյալ հարված հասցնելով տարածաշրջանային և համաշխարհային տնտեսությանը, քանի որ այդ ուղիներով է անցնում համաշխարհային ծովային առևտրի և էներգակիրների փոխադրումների զգալի մասը։

Թրամփը երազում էր ստանալ ս.թ. հունվարի 3-ին Վենեսուելայում իրականացված կարճատև հատուկ ռազմագործողության նման արդյունք, սակայն առերեսվում է լայնածավալ տարածաշրջանային պատերազմի, որին ԱՄՆ-ի ո՛չ հասարակությունն է պատրաստ, ո՛չ էլ զինված ուժերը։

Կարճ ասած՝ պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն։ Ինչպես դեռ պատերազմի առաջին օրն եմ գրել և հիմնավորել, նրանց ռազմավարական հաշվարկները հիմնավորապես սխալ և պատրանքային էին։

Արա Այվազյան, քաղաքագիտության դոկտոր, պատմաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պաշտոնական Երևանը չի ցավակցել Իրանին. թե՞ պետք է Թրամփին շնորհավորել՝ Իրանի առաջնորդին սպանելու կապակցությամբ

Հաջորդ գրառումը

Մշակութային ցեղասպանություն. Ադրբեջանն օկուպացված Մարտունիում ոչնչացրել է Մեծ Հայրենականին և Արցախյան ազատամարտին նվիրված հուշակոթողը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

Մշակութային ցեղասպանություն. Ադրբեջանն օկուպացված Մարտունիում ոչնչացրել է Մեծ Հայրենականին և Արցախյան ազատամարտին նվիրված հուշակոթողը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական