Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտոնական Երևանն ամեն ինչ արեց ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կառուցելու գաղափարը կասեցնելու համար. Աբխազիայի հայ պատգամավորների պատասխանը՝ Փաշինյանին

27/11/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աբխազիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հայտարարության տեքստը հրապարակվել է աբխազական «Նուժնայա գազետա» լրատվամիջոցի Telegram ալիքում։

«Աբխազիայի Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներ Ա. Մինոսյանի, Գ. Տրապիզոնյանի, Է. Ռշտունու, Լ. Գալուստյանի հայտարարությունը.

«Իմ հրապարակային հայտարարություններում ես մի քանի անգամ նշել եմ, որ մենք լիովին և միանշանակ աջակցում ենք Վրաստանի միասնությանը և պետականությանը», – օրերս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող սեփական 120 հազար քաղաքացիներին դատապարտեց տեղահանման, Փաշինյանի վերջին ելույթը կարող էր մնալ առանց մեկնաբանության, սակայն Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին թեզը չափազանց ցինիկ հնչեց։ Ցինիկ է ոչ թե այն պատճառով, որ Աբխազիայի Հանրապետությունը, լինելով անկախ պետություն, կապ չունի ինքնիշխան Վրաստանի հետ, այլ այն պատճառով, որ մի քանի տարի առաջ Երևանը բարձրաձայն հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և թույլ չի տա Ադրբեջանի որևէ ոտնձգություն Ղարաբաղի տարածքի նկատմամբ։

 Ցավոք, իրադարձությունների հետագա զարգացումը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները ենթակա են կոնյունկտուրայի և հեշտությամբ փոխում են դիրքորոշումները, այդ թվում՝ համայն հայության համար այնպիսի զգայուն հարցի շուրջ, ինչպիսին է Արցախի պետության գոյությունը։

Աշխարհի քաղաքական քարտեզից դրա անհետացման փաստն ամբողջությամբ պաշտոնական Երևանի «վաստակն» է, որն ամեն ինչ արեց ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կառուցելու գաղափարը կասեցնելու համար։ Հիշենք, որ դրա ստեղծման համար տասնյակ հազարավոր մարդիկ են զոհելլ իրենց կյանքը։

Փաշինյանի հայտարարությունը մենք դիտարկում ենք որպես դեմարշ մեր Հայրենիքի՝ Աբխազիայի Հանրապետության դեմ. Հայաստանի վարչապետի ասածը, անշուշտ, բացասական տպավորություն թողեց մեզ վրա և թողեց տհաճ հետհամ։

Պարոն Փաշինյանին հիշեցնենք, որ Անկախ Ապսնիում ապրում է 42 հազար ազգությամբ հայ քաղաքացի, բնիկ ժողովուրդը ստեղծել է բոլոր պայմանները մեր մայրենի լեզուն սովորելու, ինքնատիպ սովորույթներն ու ավանդույթները պահպանելու համար։ Մենք հպարտությամբ Աբխազիան անվանում ենք մեր հայրենիքը։

Եվ վերջում՝  Հայաստանն, իհարկե, կարող է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Բայց Աբխազիայի ինքնիշխան հանրապետությունը բացարձակապես կապ չունի դրա հետ։ Արդեն 30 տարի մեր բազմազգ ժողովուրդը կերտում է իր պետությունը։ Եվ ի տարբերություն Փաշինյանի՝ Աբխազիայում չկան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք կասկածի տակ դնեն ժողովրդի ընտրությունը և գրչի մեկ հարվածով ոչնչացնեն մի երկիր, որը նվաճվել է իր որդիների ու դուստրերի արյունով»,- նշված է Աբխազիայի խորհրդարանի հայ պատգամավորների հայտարարության մեջ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պաղեստինցիները դավաճաններին կախաղան են բարձրացրել

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ում կասկածում են, թե մինչև տարեվերջ Ուկրաինան ու Իսրայելն օգնություն կստանան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հայաստան» դաշինքը փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով

15/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրությունը մեծ կասկածի տակ է դնում առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը. Ռուբեն Մելիքյան

15/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ում կասկածում են, թե մինչև տարեվերջ Ուկրաինան ու Իսրայելն օգնություն կստանան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026

Հրեաները գոնե Վագների երաժշտության ու «MP 40» ավտոմատի ուղեկցությամբ էին քայլում դեպի կառափնարան: Հայերին Թաթայի տակ պարելով ու սրտիկ ցույց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական