Ոչ, վստահ չենք, որ խաղաղության պայմանագրի ստորագորումից հետո Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվի, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
«Դուք վստա՞հ էիք, որ Ռուսաստանը, որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, կհարձակվեր նրա վրա։ Հարցեր եք տալիս, որոնց պատասխանը մոլորակի վրա ոչ ոք չունի։ Մենք ապրում ենք ամեն օր վերափոխվող աշխարհաքաղաքական զարգացումների փուլում։
Մենք անում ենք ամեն բան, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի խաղաղ իր տարածաշրջանում։ Թե հետագայում ինչ կլինի, կամ ինչ չի լինի՝ այստեղ չենք կարող գուշակություններով զբաղվել։ Մենք զբաղվում ենք ռեալ քաղաքականությամբ և անում ենք ամենը, որ չլինի որևէ էսկալացիայի վտանգ»,-շեշտեց պատգամավորը։