Հայերը չպետք է մոռանան, թե այսօր որտեղ է ծածանվում Ադրբեջանի դրոշը. այսօր Ղարաբաղում ծածանվում է Ադրբեջանի դրոշը. ապրիլի 18-ին Սալյանի շրջանում ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Կուբադլիում, Քելբաջարում, Լաչինում, Շուշայում, Հադրութում, Թալիշում և հարյուրավոր գյուղերում ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Այսօր Զանգեզուրի լեռներում ծածանվում է Ադրբեջանի դրոշը, չմոռանանք սա. կարո՞ղ են հայերը մոտենալ այս դրոշին:
Նրանք կվախենան նույնիսկ հեռվից նայել այս դրոշին»,-ասել է Բաքվի բռնակալը։
Սա այն նույն Ալիևն է, որը մեկ ամիս առաջ հայտարարել է. «Ադրբեջանը կապահովի Ղարաբաղում ապրող հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը»։
Ինքն իրեն հակասող բռնակալի խոսքին ո՞վ կարող է հավատալ։ Այդպե՞ս է ապահովելու արցախահայություն անվտանգությունը, եթե Արցախը ճանաչվի Ադրբերաջնի մաս՝ վախ ու բռնություն տարածելով, ցեղասպանելով, բնաջնջելով։
Այս նույն արյունարբու հանցագործի հետ են ուզում ՀՀ իշխանությունները կնքել խաղաղության պայմանագիր՝ հայ ժողովրդին հավատացնելով, թե հնարավոր է Ադրբեջանի հետ ապրել կողք կողքի ու երկարատև, կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում։