Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նույն օրը չորս հայ է վերադառնում և ՀՀ իշխանությունները Թուրքիայի միջոցով Սիրիային են հանձնում վարձկաններին. սա չի կարող լինել պատահականություն, այն ուղղակիորեն բացահայտում է գործարքի կապերը

15/01/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

4–ի դիմաց 2–ին տալով` ՀՀ իշխանությունները ձեռնտու գործարք չեն կնքել. Սիրանուշ Սահակյանը՝ գերիների մասին

Ամեն ինչը շատ հստակ բացատրություն ունի և ինձ համար առնվազն չափանիշներն են նաև որոշակի. NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այսօր Ադրբեջանի կողմից 4 գերիների ազատ արձակմանը, որի դիմաց ազատ արձակվեցին Հայաստանում ցմահ ազատազրկված սիրացի 2 վարձկանները։

«Դեռևս 2025 թվականի աշնանը սիրիական և թուրքական շրջանակի որոշ խմբեր, որոնք ունեն ազդեցիկություն և իշխանություն, սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել վարձկանների նկատմամբ։ Նրանք օգտակար պիտանի անձինք են, որոնք դեռևս առաքելությունն են իրականացնելու, և այս խնդիրը կարևոր էր լուծել։ Եվ այդ փուլում լավագույն եղանակը հենց Ադրբեջանի միջոցով հայ պատանդների դիմաց ազատ արձակման ապահովումն էր։ Բանակցությունները սկսեցին, մենք նույնիսկ դրա մասին հանդես եկանք որոշակի հայտարարություններով, ինտերվյուներով։ Իհարկե ողջունում ենք ցանկացած քայլ, որն ապահովում է հայ պատանդների վերադարձը, բայց կարևորում ենք, որ համարժեք լինեն և որոշակի հետաքրքրություն, արժեք ներկայացնող անձանց ազատ արձակումը ապահովի անմեղ, ապօրինաբար պահվող մեծաթիվ հայերի վերադարձ, որպեսզի գոնե այս գործարքներում մի փոքր արդարացիություն լինի և հայկական կողմը չունենա բաց թողնված հնարավորություններ։

Հենց այդ հետաքրքրությունն էր, որ ստիպեց գնալ գործարքի։ Ցավոք սրտի երկուսը չորսի դիմաց հարաբերակցությունը դարձավ լուծում, ինչը իմ գնահատմամբ խիստ անհամաչափ է, և եթե Հայաստանի իշխանությունները փորձեն ավելի համակողմանի հետաքննել այս անձանց պահանջարկը, կհասկանան, որ ձեռնտու գործարք չեն կնքել»,–ասաց նա։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ կա նաև այլ գործոն. «Ադրբեջանում գտնվող հայերը ունեն առողջական խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում սրվում են և ցանկացած հնարավոր վատթարացում հավելյալ պատասխանատվություն է ստեղծելու Ադրբեջանի իշխանությունների համար, ուստի կարծում եմ՝ հենց ադրբեջանական շահը պահանջում է ձերբազատվել այն պատանդներից, որոնք այլևս գործարքների սակարկություն առումով կորցրել են իրենց արժեքը, սակայն մարդու իրավունքների և հետագա պատասխանատվության առումով կարող են սուր դառնալ Ադրբեջանի իշխանությունների գլխին։ Այս երկու գործոնների համադրումն էր, որ ապահովեց հենց այս փուլում չորս հայերի ազատ արձակումը։

Տրամաբանությունը պարզ է, ադրբեջանական կողմը պետք է ազատ արձակեր այն անձանց, ովքեր արդեն իսկ դատապարտված էին և համարվում էին պատիժ կրող։ Այսինքն մենք պետք է բացառեինք 16-ին, որոնց դատավարությունները 15-ին ավարտված է, բայց չկա հրապարակված ակտ և Ռուբեն Վարդանյանին, որի դատավարությունը հետաձգվեց, բայց առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում եզրափակվելու է։ Դեռևս չդատապարտված անձի ազատ արձակելը ուղղակի ադրբեջանական այս կեղծ դատավարությունների տրամաբանության դեմ կլիներ։

Եթե մենք բացառում ենք 16-ին, մյուս 7–ից ընտրանք են կատարել, և իմ գնահատմամբ Վագիֆ Խաչատրյանին անխուսափելիորեն պետք է ներառեին՝ հաշվի առնելով առողջական սուր վիճակը, և մյուսներին ընտրելիս հաշվի են առել խոցելիությունը։

Կարծում եմ՝ Վիգենին ներառելը որոշակի առումով սիմվոլիկ է և պետք է պարտադրված լիներ Հայաստանի կողմից, հաշվի առնելով, որ Հայաստանը տվել է վարձկանների, իսկ Վիգենի նկատմամբ ներկայացված էին հենց վարձկանության կեղծ մեղադրանքներ»,– հայտարարեց Սիրանուշ Սահակյանը։

Նա նկատեց, որ թեև միակողմանի գործողությունների լուսաբանում է տեղի ունենում, բայց դրա ժամանակագրությունը ուղիղ ապացուցում է այս երկու գործողությունների փոխադարձ կապը. «Այսինքն նույն օրվա դրությամբ մենք ունենում ենք չորս հայերի վերադարձ և ՀՀ իշխանությունները Թուրքիայի միջոցով Սիրիայի կառավարությանն են հանձնում վարձկաններին։ Սա չի կարող լինել պատահականություն, այն ուղղակիորեն բացահայտում է գործարքի կապերը։

Բայց եթե շատ տեսանելի դարձնեին վարձկանների դիմաց հայերի հանձնելը, սա չէր բխի Ադրբեջանի շահերից, որովհետև, եթե Ադրբեջանը հայտարարեր, որ վարձկանների դիմաց է ազատ արձակել, կստացվեր, որ խոստովանում է վարձկանության հանցագործությունը։ Այս ճանապարհով ընդամենը քողարկվում է այդ հանցագործությունը։ Բոլորիս համար հասկանալի և ընկալելի է, որ խնդիրը լուծում է ստացել ոչ թե մարդասիրական տրամաբանության մեջ, այլ գործարքի, ինչը կրկին ապացուցում է, որ գերիների խնդիրը օգտագործվում է պահանջների բավարարում կորզելու համար և գերիներն իրականում պատանդներ են»,– ասաց նա։

Հարցին՝ կա ազդակ, որ մյուսների դեպքում էլ հնարավոր կլինի այս տարվա մեջ ինչ-որ փուլում վերադարձի հարցը լուծել, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց. «Մյուսների մասով կարծում եմ՝ դրական հույս կա, իհարկե, մեծ պրոցեսների համատեքստում։ Ես անձամբ լիահույս եմ, որ ամերիկյան կողմը ունի չափից ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության համաձայնագրի և այլ հարցերի կարգավորման մասով։ Նրանք ունեն ռեալ հնարավորություններ, լծակներ ներազդելու Ադրբեջանի իշխանությունների վրա, հատկապես մարդասիրական հարցեր լուծելու նպատակով։ Եվ եթե հետաքրքրությունը մեծացնենք և նաև մեծացնենք պատասխանատվությունը գերիների ճակատագրի նկատմամբ, իմ գնահատմամբ այս խնդիրը կարող է շատ արագ կերպով լուծելի լինել ամերիկյան ջանքերի շնորհիվ։

ԱՄՆ ներգրավվածությունը հույս է տալիս, որ խնդիրները լուծում կստանան, և հաշվի առնելով, որ համաձայնագիրը լռում է գերիների վերադարձի մասին, այստեղ կա բարոյաքաղաքական պատասխանատվություն ապահովել՝ այդ հարցի լուծումը որպես սխալության ապահովման նախադրյալ մինչև փաստաթղթերի եզրափակումը։ Մենք այս առումով պատրաստ ենք ակտիվ աշխատանքները շարունակել, որպեսզի նաև նրանց ներգրավվածությամբ այս խնդիրը լուծում ստանա«»,–ասաց նա։

Աղբյուրը՝ NEWS.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես ձեզ չեմ լքել տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ. գերությունից ազատված Գևորգ Սուջյան

Հաջորդ գրառումը

Իրանից 2 հայ զոհի վերաբերյալ հաստատված փաստ ունենք․ Զարեհ Սինանյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Իրանից 2 հայ զոհի վերաբերյալ հաստատված փաստ ունենք․ Զարեհ Սինանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական