Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեղրու միջանցքն անասելի մեծ չափերի թմրանյութերի, երեխաների թրաֆիքինգի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության «գորշ ճանապարհ» է լինելու

21/07/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախում ընթացող դասական իմաստով ցեղասպանության մեջ Թուրքիայի շահագրգռվածությունը քաղաքագետները բացատրում են զուտ քաղաքական ասպեկտներով՝ մասնավորապես Մեղրու միջանցքով Մեծ Թուրանի գաղափարի կենսագործման մարմաջով, ինչը տրամաբանական է. կարծում է իրավաբան, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

 Մեկնաբանելով Մեղրիին ամեն կերպ տիրանալու՝ մեր թշնամու ջանքերը՝ նա նշել է.

 «Ինձ համար, որպես տասնյակ տարիներ իրավապահ համակարգում աշխատած մեկի, Մեղրու միջանցքի անդուլ պայքարը առաջնահերթ այլ ենթատեքստ ունի, դա թուրքերի համար ընկալվում է իբրև, այսպես կոչված, «գորշ ճանապարհ», ինչը հնարավորություն կտա, գրեթե ներքին համակարգով հասնել անասելի մեծ չափերի թմրանյութերի, մարդկանց, հատկապես՝ երեխաների թրաֆիքինգի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության: Այս հեռանկարը չափազանց գրավիչ է հատկապես՝ Աֆղանստանի (այս երկրում միայն թմրանյութերի արտադրությունը կազմում է շուրջ 350 մլրդ դոլար) և Պակիստանի համար, ուստի պատահական չէր նրանց անմիջական մասնակցությունը 44-օրյա պատերազմում:

Ասվածի համատեքստում մենք, բացի ավանդական դաշնակիցներից, ունենք բազում այլ շահագրգիռ կողմնակիցներ՝ առնվազն Իրան, Հնդկաստան և Չինաստան: Չինաստանի շահագրգռվածությունն ուղղակի սահմաններ չունի, այս երկիրը Մեծ Բրիտանիայի գաղութատիրության շրջափուլում թմրանյութերի պատերազմների մեջ է եղել և սեփական մաշկի վրա է զգացել այդ աղետի, ինչպես նաև այն հաղթահարելու ծանրությունը: Ներկայումս նրանց անհանգստությունը նաև այդ հեռանկարով է պայմանավորված:

Այս ամենի համատեքստում, կարծում ենք, առավել խելամիտ քայլ կլիներ, նախ՝ չեղարկել, այսպես կոչված՝ «Կրոնի ազատության դաշինքի» տակ 2020 թ. հունիսի 12-ին դրված մեր ստորագրությունը, քանզի այն բացառապես ուղղված է հենց վերը նշված երկրների և Իրաքի դեմ, որոնք երբևէ մեզ համար որևէ կրոնական խնդիր չեն ստեղծել՝ ի տարբերություն Թուրքիայի և ադրբեջանի, բացի այդ, վերապահել են մեր թեմերին ավելի լայն լիազորություններ, քան Մայր Աթոռն է օժտված Հայրենիքում:

Հետագա քայլերը կհուշեն քաղաքագետները, միայն հիշեցնեմ, որ դե ֆակտո այդ ճանապարհը փակել է ոչ թե հայկական, այլ հենց ադրբեջանական կողմը՝ որպեսզի թույլ չտար հումանիտար օգնություն հասցնեն երկրաշարժից տուժած Հայաստանին: Հ.Գ. Մի փոքր ծավալուն տեքստ ստացվեց, բայց մեկ անգամ ևս ընդգծվեց այն անասելի մեծ կարևորությունը, որ ունի ՀայաՔվե օրենսդրական նախաձեռնությունը, ստորագրե՛ք հանուն Ձեր և Ձեր երեխաների ապագայի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի հետ հազարամյակներ շարունակ ապրել ենք կողք կողքի. այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով. Արցախի ԱԺ նախագահ. տեսանյութ

Հաջորդ գրառումը

Ալիևը Շուշի է հրավիրել միջազգային զլմների 150 ներկայացուցչի, որոնց աչքի առաջ 120 հազար արցախցի սովամահ է լինում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Ըստ «Թագեսփոստի»: Աղոթք Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, 2020 թվական:
ԿԱՐԵՎՈՐԸ

Վենսի այցը Հայաստան ուշադրություն է հրավիրում Բաքվող պահվող հայ գերիների վրա. Zeale

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ-ն 72 ժամվա ընթացքում կմտնի պատերազմի մեջ, եթե Ռուսաստանը խախտի ապագա խաղաղության համաձայնագիրը. Financial Times

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրական խնդիրն այն է, թե ինչու այս մեղադրանքը բեմադրվեց հայկական պատմական անունների ֆոնին

03/02/2026
Հաջորդ գրառումը

Ալիևը Շուշի է հրավիրել միջազգային զլմների 150 ներկայացուցչի, որոնց աչքի առաջ 120 հազար արցախցի սովամահ է լինում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական