Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին՝ Վրաստանի տարածքով. վերլուծություն

21/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենիզնի առաջին խմբաքանակը: Ընդ որում՝ հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:

Անդրադառնանք այս տնտեսական ակցիային՝ առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:

Ադրբեջանում գործում է դեռևս 1976 թ.-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար՝ գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեվցում է վերանորոգման նպատակով: Իսկ դա նշանակում է, որ՝

ա) Ադրբեջանը ևս կախված է նավթամթերքի, հատկապես՝ ավտովառելիքի ներկումից,

բ) ի վիճակի չէ լիարժեքորեն զարգացնել բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող АИ95 տեսակի բենզին:

Այս ենթադրությունները հիմնավորելու համար անդրադառնանք պաշտոնական թվերին:

Ադրբեջանում АИ95 տեսակի բենզինը սկսել է արտադրվել վերջերս՝ 2024 թ.-ի երկրորդ կեսին: Դրա իրացումը ներքին շուկայում ապահովելու համար կառավարությունը հատուկ որոշմամբ սահմանել է ավելի ցածր գին՝ ներկրվող բենզինի հանդեպ մրցունակություն ապահովելու համար:

Սակայն այս պրոտեկցիոնիստական մեթոդը ամենևին չօգնեց, ինչը պայմանավորված էր առավելապես Ադրբեջանում արտադրվող АИ95-ի ցածր որակով:

Արդյունքում՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Բաքվի նավթավերամշակման գործարանն արտադրեց 45,02%-ով ավելի քիչ քանակությամբ АИ95՝ նախապատվությունը տալով ավելի ցածրորակ АИ92-ին:

Ու ամենակարևորը՝ Ադրբեջանի 2026 թ.-ի պետական բյուջեում չի ներառվել АИ95-ի արտադրությունը: Արտադրական պրոցեսը թանկ է, շուկայում դրա իրացումը պետական հատուկ կարգավորմամբ՝ ևս:

Փաստենք, որ Ադրբեջանը հանդիսանում է բենզինի ներկրող, ինչը հատկապես վերաբերում է АИ95-ին, որի 85-90%-ը ներկրվում է Ռուսաստանից, Ռումինիայից ու ԱՄԷ-ից:

Այսպիսով, մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին՝ Վրաստանի տարածքով: Նույն այն բենզինը, որը Սև ծովով կամ Վերին Լարսով, այնուհետև վրացական ենթակառուցվածքներով ներմուծվում է Հայաստան:

Ահա այսպիսի «տնտեսական կապեր»:

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վեհափառին «դիմադրության խորհրդանիշ» դարձնելը կնշանակի ոչ թե բարձրացնել նրան, այլ հակառակը՝ իջեցնել իր կարգավիճակից. վերլուծություն

Հաջորդ գրառումը

Հայաստանը փշրեցին՝ վրայով բուլդոզերով անցնելով, և փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ. Ջոն Էվանս

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց. պաշտպան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես պաշտպանեի Փաշինյանին, դուք երբեք չէիք ասի, որ ես իրավունք չունեմ հայտնել իմ կարծիքը, որովհետև ապրում եմ Սփյուռքում. Հարութ Սասունայն

03/02/2026
Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն կիսադատարկ Ռադայում խոսել է խաղաղության համար «դժվար որոշումների» մասին

03/02/2026
Ըստ «Թագեսփոստի»: Աղոթք Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, 2020 թվական:
ԿԱՐԵՎՈՐԸ

Վենսի այցը Հայաստան ուշադրություն է հրավիրում Բաքվող պահվող հայ գերիների վրա. Zeale

03/02/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը փշրեցին՝ վրայով բուլդոզերով անցնելով, և փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ. Ջոն Էվանս

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական