Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի, թե քանի՜ կողմից են իրեն հետապնդում, թե ինչքա՜ն դժբախտ է և այլն․․․
Ակնհայտ է, որ որևէ արցախցու մտքով նման բան չէր անցնի, առավել ևս ներկա պայմաններում, երբ տեխնիկական հնարավորությունները այնքան են առաջ անցել, որ հանգիստ կարելի է պարզել, թե ինչպես ու ի՞նչ ճանապարհով է տեսանյութը հայտնվել ցանցում։
Սա ընդամենը «լակմուսի թուղթ» է ցանկացած մեկին ներկայացնել ահաբեկիչ ու հետապնդել, հատկապես եթե նրանք արցախցի են․․․
Ատելության ու քաոսի տարածումը Նիկոլի թերևս ամենասիրելի գործիքն է, որը կիրառելով նա հույս ունի կանխարգելել նաև հետընտրական հնարավոր զարգացումները։
Նիկոլը այս առումով մի քանի քայլ առաջ է իր ընդդիմադիրներից։ Նա գիտի, որ ընտրություններում իր ցանկալի արդյունքները բողոքի ալիք են բարձրացնելու և դառնան հետընտրական զարգացումների առիթ։ Այդ իսկ պատճառով այսօր արդեն նա պատրաստվում է կանխարգելել։ Սա հայտնի տեխնոլոգիա է, որը նաև կիրառվեց 2015 թվականի Սահմանադրական հանրաքվեից առաջ։
Պարզապես հիմա Նիկոլի թիվ մեկ խնդիրն այն է, որ իր բոլոր բեմադրություններն այլևս որևէ մեկի համար արժանահավատ չեն․․
Արա Պողոսյան, քաղաքագետ
***
Նշենք, որ համացանցում տարածվել է տեսանյութ, որն այսօրվա քարոզարշավին Փաշինյանը հեռախոսով ցուցադրել է ու ներկայացրել իբրև իր դեմ ուղղված քարոզչություն։ Հայտարարել՝ մասկեքդ հանեք, այ փախածներ, որ ղարաբաղի ակցենտով խոսում եք, այ համբալներ, այ փսլինքներ։
Փաշինյանը հրապարակավ սպառնացել է. «Քոչարյանին, Սերժին, Գագոյին, կալուգացի օլիգարխին կզզըցնելու եմ, չոքացնելու եմ, սատկացնելու եմ։
Չգիտես՝ ի՞նչ հիմքով նա պարզ ասաց, որ «մասկեքով տեսանյութն» իբր իր նշած ընդդիմադիր գործիչների ձեռքի գործն է։
Azg.am-ը ներողություն է խնդրում իր ընթերցողներից Փաշինյանի խոսքերը բառացի մեջբերելու համար, որովհետև դրանցում կան գռեհիկ, փողոցային արտահայտություններ։









