Անիի մոտ գտնվող հնագույն կամրջով Հայաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ կապ հաստատելու հայտարարությունը մեկնաբանելու համար նախ հիշենք, որ 10-րդ դարի միջնադարյան կամուրջը նախատեսվում էր վերականգնել դեռևս 2008-2012 թվականներին։
Այս թեման մեկ անգամ չէ, որ բարձրացրել են երկու երկրների զբոսաշրջության և մշակույթի ոլորտի պաշտոնյաները։ Բայց ոչ ավելին, քանի որ այս կամուրջը գրեթե մեկ դար չի գործում և հարմարեցված չէ ժամանակակից ենթակառուցվածքային պահանջներին։
Փոխարենը՝ հայ-թուրքական ահմանին կա ևս երկու կամուրջ՝ Մարգարա գյուղի մոտ (Արմավիրի մարզ) և Աշոցքի տարածաշրջանում։
Ի դեպ, ոչ պաշտոնական խոսակցություններ են պտտվում, որ մտադիր են Գյումրիով անցնելու համար օգտագործել Ախուրիկ գյուղի մոտ գտնվող հյուսիսային անցումը. խորհրդային տարիներին այնտեղ եղել է մայրուղի և երկաթուղի։
Դժվար չէ ենթադրել, որ այս ամենից հետո առաջ կքաշվի 102-րդ ռուսական ռազմաբազայից հրաժարվելու հարցը։