Արցախում սեփական ուժերով են պայքարում սովի դեմ։
Արցախցուն միակ կերակրողը Արցախի հողն է։ Տարվա ընթացքում արցախցիները՝ նրանք, ովքեր գյուղերում են բնակվում կամ տնամերձ թեկուզ մի թիզ հող ունեն, բանջարեղեն են ցանել։ Նախորդ տարվա դեկտեմբերին սկսված շրջափակումից դուրս գալու հույս չունենալով՝ արցախցիներն իրենք են իրենց գլխի ճարը տեսել՝ հույսներն իրենց վրա դնելով։
Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի խանութները դատարկ են, բայց հողատարածքները մշակված են։
Հացի փռերում մարդիկ ժամերով հերթ են կանգնում։ Իսկ եթե հաց չի հասնում, ստիպված խմոր են գնում, տանում տուն, որ իրենք թխեն, եթե, իհարկե, հոսանք ունենան։
Անգամ Ստեփանակերտում՝ բազմաբնակարան շենքերի պատշգամբներում են մարդիկ բանջարեղեն աճեցրել։
Արցախցիներն ամեն րոպ են աշխատում իրենց այգիներում ու բանջարոնցներում, որովհետև գւիտեն, որ միակ կերակրողը հողն է։ Սակայն հողը շաքարավազ, ձեթ, կաթնամթերք, կոնֆետ չի տալիս։ Իսկ դրանց կարիքը շատ մեծ է։
Արցախցիներն անչափ վիրավորված են Նիկոլ Փաշինյանի այն հայտարությունից, թե Հայաստանից 150 միլիարդ դրամ է փոխանցվել Արցախին։ «Թող գնային բախճեն վարեին, բադրիջան ցանեին, թե էդ էլ պետք ա Արարատյան դաշտում աճցնեն, ղրգեն Ղարաբաղ»,- վերջին ասուլիսին ասաց Փաշինյանը։
Հրապարակված լուսանկարներն Azg.am-ին են ուղարկել արցախցիները։