Աղբը, մետաղե ջարդոնները, քանդված ճանապարհները, քաղաքաշինական նորմերի հետ աղերս չունեցող շինությունները՝ հեչ, խաչերն ու խաչքարերը՝ մեջ.
Փաշինյանին, փաստորեն, այնքան են անհագստացնում ճանապարհամերձ հատվածներում տեղադրված խաչերը, որ դրանցով զբաղվելու իր հանձնարարականն, ի տարբերություն մյուսների (նա հաճախ է գործադրի նիստերին դժգոհել, որ իր ասածին լսող չկա), կատարվում է անհապաղ: Քաղաքաշինության կոմիտեն սկսել է խաչերի տեղադրման կանոնակարգման աշխատանքներն ու առաջին քննարկումն անցնացրել, որին մասնակցել են ներկայացուցիչներ առնվազն հինգ գերատեսչությունից:
«Դիտարկվել է այն ձևաչափը, որով նախատեսվում է առաջին փուլում հավաքագրել ճանապարհամերձ հատվածներում տեղադրված ճարտարապետական փոքր ձևերի վերաբերյալ տեղեկատվությունը: Անդրադարձ է կատարվել հուշարձանների տեղադրման իրավական հիմքերին». ընթերցում ենք կոմիտեի կայքում:
Փաշինյանի ցանկությունը կատարելու համար օրենքներ էլ են փոխելու: Շուտով աշխատանքային խումբ կձեւավորեն, որ ավելի արդյունավետ գործեն:
Հիշեցնենք՝ գործադրի ղեկավարին դուր չեն եկել նաեւ պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշակոթողներն ու պուրակները. նա դրանք համարել է մռայլ վայր, որտեղ ոչ մի մայր իր երեխային զբոսանքի չի տանի: Այս մասին, սակայն, առաջին փուլում դեռ չեն խոսում: Տարբեր մարդկանց պատվին կանգնեցված արձաններին էլ է անդրադարձել, ու եթե հետեւենք նրա տրամաբանությանը, հերթը շուտով արձաններին էլ կհասնի:
Փաշինյանն էլ արձան ունի Իջեւանում, որի գլուխն, ի դեպ մի քանի անգամ կտրել են: Առանց հանձնարարականի…