Ուրբաթ, Հուլիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միքայել Բադալյանն ազատ կարձակվի. դատավորը հրապարակեց որոշումը

22/07/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր, ժամը 22:00-ին դատարանը հրատապ կարգով քննել է բլոգեր, քաղբանտարկյալ Միքայել Բադալյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանների միջնորդությունը:

Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Արուսյակ Ալեքսանյանը այն դատավորն է, ում որոշմամբ կալանավորվել էր հուլիսի 15-ին դատական նիստի ժամանակ հանկարծամահ եղած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

Ավելի վաղ պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրել էր, որ Միքայել Բադալյանի նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունն արդեն իսկ մուտքագրվել է դատարան: Միջնորդության հիմքում էական նոր փաստարկ է հանդիսանում Մ. Բադալյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացումը։

Որպես գրավի չափ է նշվել 5 մլն ՀՀ դրամը:

Կալանավայրում այսօր կտրուկ վատացել է «Ազատագրում» շարժման ղեկավար Միքայել  Բադալյանի առողջական վիճակը՝ ներքին արունահոսությամբ, նախաինսուլտային վիճակում նա տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց:

Նշենք, որ հուլիսի 18-ին Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 20 օրով:

Ավելի վաղ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ կալանքը չի կարող երկարաձգվել, քանի որ նոր քրեական օրենսգրքում չկա այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել։

Հիշեցնենք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել: ՀՀ քննչական կոմիօտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։

Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը քիչ առաջ տեղեկություն է տարածել, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարել է միջնորդությունը. Միքայել Բադալյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ «Դատավորը գտնվեց իր բարձունքում»,- նշել է փաստաբանը։

Նախորդ գրառումը

Հանձնարարականով խաչեր են խաչվելու

Հաջորդ գրառումը

Լավ պարելը Մարուքյանին չի ներվի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բանտերում սննդի մատակարարման  բավականին նոր, որակյալ համակարգ կա, այնպես որ յոլլա կգնան. Փաշինյանը՝ ընդդիմության առաջնորդների մասին

02/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օդերևութաբանները ամպրոպ, կայծակ են կանխատեսում

02/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական կյանքս եմ ուզում ինչ-որ ձևով վերջնական կարգավորել, և ուզում եմ՝ ինչ-որ ժամանակ դուք էլ ինձ կարոտեք. Ալեն Սիմոնյանը պատգամավորի մանդատը չի վերցնի

02/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը միակ գործընկերն է, որը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցով գտնվում է այդքան ակտիվ երկխոսության մեջ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

02/07/2026
Հաջորդ գրառումը

Լավ պարելը Մարուքյանին չի ներվի

Լրահոս

Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը կոչ է անում սահմանափակել Ադրբեջանին տրամադրուող ԱՄՆ օգնութիւնը և պահանջում ազատ արձակել հայ պատանդներին

03/07/2026

Թերեզա Երեմեանի վկայութիւնը Սենատի յատկացումների ենթայանձնաժողովում աջակցում է արցախահայութեան վերադարձի իրաւունքին եւ Հայաստանին տրամադրուող ԱՄՆ անվտանգային աջակցութեան ընդլայնմանը ՈւԱՇԻՆԿԹԸՆ – Ամերիկայի Հայ...

Հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին կդառնան ոչ աշխատանքային

03/07/2026

Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։...

Փաշինյանը կմեկնի Ռուսաստան՝ մասնակցելու «Ինպրոմ-2026» ցուցահանդեսին

03/07/2026

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա հուլիսի 6-9-ը Եկատերինբուրգում կայանալիք ցուցահանդեսում։ Այս տարվա ֆորումի հիմնական թեման է «Արդյունաբերություն 360. Արտադրություն առանց սահմանների»։...

Ուղիղ. ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան – 03.07.2026

03/07/2026

https://www.youtube.com/watch?v=e427Vf7-S5c

Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»

03/07/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսական կողմից արդեն շուրջ երկու ամիս շարունակվող տնտեսական ճնշումների և սահմանափակումների ֆոնին շարունակում է օրակարգային մնալ...

Խուզարկություն է իրականացվել Երվանդ Բոզոյանի բնակարանում

03/07/2026

Վաղ առավոտյան խուզարկություն է իրականացվել քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում Երվանդ Բոզոյանը այս պահին Քննչական կոմիտեում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական