Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի վրա աչք տնկած «արևմտյան Ադրբեջան» ապօրինի կառույցը համարձակվել է ծաղրել Վարդան Օսկանյանին

11/12/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը զավեշտալի, իրար հաջորդող հայտարարություններ է անում. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի երեկվա տեսաուղերձին արձագանքել է «արևմտյան Ադրբեջան» անօրինական, արհեստածին և ուրիշի երկրի վրա աչք ունեցող ադրբեջանական կազմակերպությունը։

Բաքվի բռնապետ, օկուպանտ, ցեղասպան Ալիևի հովանավորությամբ ստեղծված այդ կառույցի լեզուն ՀՀ իշխանությունների անգործության ու թողտվության հետևանքով այնքան  է երկարել, որ համարձակվել է  ծաղրի  ենթարկել ՀՀ փորձառու, հեղինակավոր դիվանագետին, որը քննադատում է Հայաստանի օրվա իշխանություններին իրենց վարած ադրբեջանամետ ու հակահայ քաղաքականության համար։ Թերևս հենց դրա համար էլ Վարդան Օսկանյանն Ադրբեջանի քննադատությանն է «արժանացել», որովհետև ՀՀ իշխանությունների նման ջուր չի լցնում Ադրբեջանի ջրաղացին։ Իսկ քանի որ Օսկանյանը քննադատվում է, ուրեմն նրա հայտարարությունները իրավական հիմք ունեն, վտանգավոր են Ադրբեջանի ու ՀՀ իշխանությունների համար և իրականացվելու դեպքում լուրջ սպառնալիք են Ադրբեջանին ու «քացախ՝ նրա  ախորժակին»։

Նշենք, որ Վարդան Օսկանյանը երեկ իր տեսաուղերձում շեշտել է, որ ոչնչից ստեղծված պետությունը «արևմտյան Ադրբեջանի» հարցն է մեջտեղ բերում։ Ադրբեջանցի դեսպանը որերորդ նամակն է հղում ՄԱԿ-ի  գլխավոր քարտուղարին՝ բարձրացնելով ադրբեջանցիների վերադարձը չակերտավոր  արևմտյան Ադրբեջան և պահանջում, որ ՄԱԿ-ը երաշխավորի նրանց անվտանգությունը։ Իսկ մենք, որ ընդամենը 2 ամիս առաջ արցախահայությունն էթնիկ զտման ենթարկվեց, մահվան սպառնալիքի տակ բռնի արտագաղթեց իր Հայրենիքից, չենք պաշտպանում նրանց պատմական իրավունքները։

Օսկանյանի հնչեցրած դառը ճշմարտությունները, որ մոլորակի վրա չեն ընդունում միայն ադրբեջանցիներն ու ՀՀ իշխանությունները, արևմտյան Ադրբեջան արհեստածին կազմակերպությունը «չի մարսել», ստամոքսի խանգարում է ստացել հավանաբար։ Եվ այսօր հայտարարություն է տարածել. «Իր դաշնակցական, ռասիստական ​​մտածողությամբ Վարդան Օսկանյանը լիովին կտրված է իրականությունից և օրերն անցկացնում է իր հորինած զուգահեռ աշխարհում։ Այն փաստը, որ նման անլուրջ մարդը երկար ժամանակ զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը, շատ լավ բացատրում է, թե ինչու է  Հայաստանն անհաջող պետություն։ Վարդան Օսկանյանը, ինչպես  ԵԱՀԿ Մինսկի խումբն ու   Թոմաս դե Վաալը, արդեն անցյալում են»։

Դե իհարկե, ՀՀ իշխանություններն Ալիևի հետ թիկունք թիկունքի՝ ամեն ինչ արեցին, որ Մինսկի խմբի առաքելությունն էլ, Վարդան Օսկանյանի՝ Արցախի ինքնորոշման իրավունքի կարևորագույն թեզն էլ մնան անցյալում, իսկ օրակարգ բերվի Արցախի վրա խաչ քաշող և Հայաստանի ինքնիշխանությունն  ու անվտանգությունը վտանգի տակ դնող «խաղաղության պայմանագիրը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախը լափած, Հայաստանը հոշոտելու պատրաստ Ադրբեջանում 390 հարցվածների 78,5%-ը կողմ է խաղաղության հաստատմանը

Հաջորդ գրառումը

Հերի՛ք Է, հայելային անդրադարձումը դառնանք թուրք-ատրպէյճանական քարոզչական մեքենային

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանին  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Հերի՛ք Է, հայելային անդրադարձումը դառնանք թուրք-ատրպէյճանական քարոզչական մեքենային

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրում է․ Ես խորապես ցնցված և վրդովված եմ Արմեն Հովհաննիսյանի ողբերգական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական