Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա. Հայաստանի դեպքում՝ 29800 քառ. կմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 86600 քառ. կմ. այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Կոչ եմ անում Ադրբեջանին միջազգային հանրության հետ համատեղ ջանքերով ապահովել նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության անվտանգությունն ու իրավունքները։
Փոխադարձ ըմբռնումը պահպանելու և խաղաղ գործընթացում առաջ շարժվելու համար զինվորականները, ովքեր պարզապես մոլորվել և հայտնվել են մյուս կողմում, պետք է շարունակեն արագացված կարգով ազատ արձակվել։ Հումանիտար հարցերի առումով ավելի շատ կալանավորներ ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթացքում:»,-ասել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը եռակողմ հանդիպման արդյունքներով իր հայտարարության մեջ։
Շառլ Միշելի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են նաև անհետ կորածների և ականապատված տարածքների վերաբերյալ հարցեր։