Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել. հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Լուրը շրջանառվել է մամուլում։ Վահան Հունանյանը հաստատել է՝ ասելով. «Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»։