Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Խաղաղության պատրանքներով մի՛ փնտրեք արդարացում սեփական թուլությանը»․ Տարոն Սիմոնյան

30/11/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Անընդհատ հարցնում եք՝ կռիվ կլինի՞։
Այս անգամ փորձեմ կարճ պատասխանել.

1908թ-ին Օսմանյան կայսրության հայերը չէին հավատում, որ նաև իրենց ջանքերով իշխանության եկած երիտթուրքերը կկազմակերպեն Հայոց ցեղասպանությունը և հինգհազարամյա պատմական հայրենիքի 90%֊ից կմաքրեն հայկական հետքը։

1917թ֊ին Առաջին աշխարհամարտում կռվող հայերը չէին հավատում, որ Ցարական Ռուսաստանի հեղափոխությունը կկազմալուծի հաղթանակներ տանող ռուսական բանակն, ու իրենք կմնան միայնակ օսմանյան բանակի դեմ։

1920թ֊ին Սևրի ու Թիֆլիսի պայմանագրեր ստորագրած հայերը չէին հավատում, որ մերժվելու են Սևրի ու Թիֆլիսի պայմանագրերը ստորագրած մյուս պետությունների կողմից ու երեք ամիս հետո կորցնելու են ոչ միայն ազատագրված հողերը, Կարսն ու Արարատը, այլ նաև պետականությունը։

1980-ականների վերջում զարթոնք ապրող և խորհրդային ղեկավարների պատկերները ծածանող հայերը չէին հավատում, որ ոչ միայն մերժվելու են նրանց կողմից, այլ նաև Բաքվում, Գանձակում, Սումգայիթում, Արցախում իրենց ու իրենց ընտանիքներին սպանելու են տասնամյակներով իրենց հետ հարևանություն անող թուրքերը։

Մինչև 2020թ. կիսախաղաղ կյանքով ապրող, արդեն անկախություն ձեռք բերած հայերը հավատում էին, որ Արցախում մեծ պատերազմ թույլ չեն տա ռուսը, եվրոպացին, ամերիկացին, չինացին, իրանցին ու նույնիսկՆիբուրու մոլորակի անունակիները։

2021թ֊ից թոքշոուներով քաղաքագետ դարձած հայը հավատում էր, որ Հայաստանի սահմաններն անձեռնմխելի են, որովհետև «թղթեր կան» ու որ «չեն թողնի»։

Եվ, ի վերջո, հինգհազարամյա անընդմեջ պատերազմների կյանքով ապրած հայն այսօր հավատում է, որ ապրելու է խաղաղության դրաշրջանում։

Հարցնում եք՝ բա ի՞նչ անենք։

Խաղաղության պատրանքներով մի՛ փնտրեք արդարացում սեփական թուլությանը։

Հավատացե՛ք քաջությանն ու սիրե՛ք հաղթանակը, իսկ խաղաղությունն ընդունեք որպես նոր հաղթանակին պատրաստվելու կարճատև «միջոց», որովհետև քաջության մեջ է բարությունը, խիզախություն մեջ է ճշմարտությունը։

Եվ հիշեք, որ #սկզբիցպետքէսկսենք , ամենասկզբից՝ հոգու ու ոգու արմատը ձևավորող գործոններից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ազգ»-ային արխիվ. 30.11.2022

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հակառակորդը կիրառել է ականանետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հակառակորդը կիրառել է ականանետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական