Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաջորդ շաբաթ կմտնի ԱԺ. «Ազատությանը» հարցազրույցում ասել է Ալեն Սիմոնյանը․
«Ես չեմ խոսի պայմանագրի մեջ հստակ կետերի վերաբերյալ, որովհետև չեմ ուզում որևէ ձևով բացասական կերպով առիթ տալ այս պայմանագրի հետ կապված թեկուզ ամենափոքր խոսակցությունների ադրբեջանական կողմից։ Ես կասեմ մի բան՝ այն փաստաթուղթը, որը հաջորդ շաբաթ կգա Ազգային ժողով, փաստացի հենց Ալմա-Աթայի չափանիշներով և տրամաբանության մեջ փաստաթուղթ է», – ասել է ԱԺ խոսնակը: