Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լաչինի ճանապարհին անցակետ դնելն Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է ու ծառայում է տարածքային ամբոջականության ապահովման նպատակին. պատասխան՝ Ադրբեջանից

27/04/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Անհեթեթ է։ Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 27-ին կառավարության նիստում իր ելույթի ժամանակ հնչեցրած հայտարարությունները՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ադրբեջանա-հայկական սահմանին անցակետի  տեղադրման վերաբերյալ»․նշվում է  Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարություն մեջ։  

Նշենք, որ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ հանդիպմանը խոսելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում, ապօրինաբար անցակետ տեղադրելու մասին՝ Ալիևը նշել է, որ դա «Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է և տարածքային ամբողջականության» ապահովման միջոց։

Բաքուն հայտարարել է․ «Հայկական կողմի ցանկացած միջամտություն մեր ինքնիշխան տարածքում սահմանային անցակետի բացման հարցում, որը հանդիսանում է Ադրբեջանի ներքին գործը, ոտնձգություն է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և հակասում է Հայաստանի՝ Պրահայում և Սոչիում հաստատված   պարտավորություններին։

Հայկական կողմի նման հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու հանգստությանը, այլ նաև միտումնավոր ուղղված են լարվածության սրմանը»։

ԱԳՆ-ն նշել է, որ «ըստ եռակողմ հայտարարության դրույթների՝ Հայաստանը չդադարեցրեց Ադրբեջանի դեմ սադրիչ ռազմական քայլերը, որոնք սրեցին իրավիճակը։ Հայաստանն օգտագործեց Լաչինի ճանապարհն ապօրինի գործողությունների, զինամթերք և ականներ տեղափոխելու համար և ամբողջությամբ դուրս չբերեց  իր զինված ուժերն Ադրբեջանի տարածքից»։

Ադրբեջանն  անընդունելի է համարում  այն կարծիքները, թե անցակետի ստեղծումը բացասաբար կանդրադառնա խաղաղ գործընթացի վրա։ Ընդհակառակը, ըստ այդ երկրի հայտարարությունների՝ «այդ քայլի ընդունումը կծառայի այդ անօրինական գործողությունների արդյունավետ կանխարգելմանը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կորոնավարակի ընթացքում չարաշահումների գործով ձերբակալված փոխքաղաքապետն ազատ արձակվեց

Հաջորդ գրառումը

Մենք դատապարտում ենք ադրբեջանական կողմի անցակետի միակողմանի տեղադրումը. Կատրին Կոլոնա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք  չէ պաշտպանել Հայաստանը մեզանից. մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև

10/05/2026
Հաջորդ գրառումը

Մենք դատապարտում ենք ադրբեջանական կողմի անցակետի միակողմանի տեղադրումը. Կատրին Կոլոնա

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական