Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները գնալու արտահերթ ընտրությունների

18/12/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հարևան սուլթանատի կիրթ ու կառուցողական սուլթանը հայտարարել է 2024 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելու  որոշման մասին։

Այդ լուրը կարելի էր համարել ժամանակավրեպ. ադրբեջանական հանրության համար հետաքրքիր լուրը մեզ հետաքրքրում է այնքանով, որ դրա պատճառները պետք է փնտրել միայն Հայաստանում։

Այո, ներադրբեջանական քաղաքական հարցը սերտորեն առնչվում է Արցախի անեքսիայի, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, հնարավոր սահմանային զիջումների թեմաներին։

 2021 թվականի վիճելի ընտրությունների ընթացքում իբր  պողպատե քվե ստացած իշխանությունը չի կարող արհամարհել երկրի բնակչության մեծ մասը կազմածների և ընտրություններին չմասնակցածների կարծիքը, որովհետև արդեն սեղանին են դրված երկրի տարածքի զիջումների, հարյուր հազարավոր ազերիներն Հայաստան բերելու հարցերը։

Դրանք պահանջում են ահռելի ֆինանսական միջոցներ, կարգավորման ջանքեր, միջազգային դոնորներ, բազմաշերտ բանակցային պարտավորություններ։ Հարցերի մի մասը անմիջականորեն  առնչվում է ՀՀ սահմանադրության իրավական կարգավորման հետ, մասնավորապես, այսպես կոչված, անկլավների խնդիրը։

Որևէ նորմալ երկրում  խնդիրների այսպիսի  փնջի դեպքում ցանկացած իշխանություն պարտավոր է և կգնա նոր արտահերթ ընտրությունների կամ հանրաքվեի՝ ներառելով սահմանադրական փոփոխություններ։

Այո, արտահերթ ընտրությունների միտքը թևածում է քաղաքական մթնոլորտում, բայց վերջին օրերին դրանց վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՀՀ ղեկավարը տվեց բացարձակ բացասական պատասխան՝ հավելելով, որ ավելի կարևոր գործեր կան։

Իհարկե, մենք այնքան միամիտ չենք, որ  հավատանք ամբողջ գիտակցական կյանքը ստով, կեղծիքով, խաբեությամբ վարպետացած մեկին, ում համառ գործունեության հետևանքով Հայաստանի Հանրապետությունը կանգնած է պետականության կորստի վտանգի հանդիման։

Եթե այդ ամենին գումարենք տեղական ինքնակառավարման մարմինները զավթելու հանկարծահաս մոլուցքը, ընդդիմադիրներով բանտերը լցնելու վճռականությունը և թուրքական ձգվող պարանը՝  իշխանական խունտայի վզին, ապա կարելի է պնդել, որ շուտով Հայաստանում կկայանան արտահերթ համապետական ընտրություններ։

Ինչո՞ւ են իշխանությունները գնալու ընտրությունների:

Քննարկվող թեմայի գլխավոր հարցն այստեղ է։

Բանը նրանում է, որ միջազգային պայմանագրերը պետք է վավերացվեն Ազգային ժողովի կողմից։ Սահմանադրական մեծամասնություն  իշխանության համար ՀՀ ազգային ժողովը իր ներկա կազմով որևէ արգելք չէ,  բայց կա մի լրջագույն արգելք՝   ընդդիմության հնարավոր դիմումը Սահմանադրական դատարան։

Այո,  ՀՀ ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասը իրավունք ունի միջազգային պայմանագրերով հաստատված դրույթների սահմանադրության հետ հակասության պարագայում դիմել ՀՀ սահմանադրական դատարան։

Ընդ որում, ՀՀ սահմանադրության մեջ ամրագրված դրույթ կա, որը ֆիզիկական անձանցից դիմում ստանալու իրավունքը վերապահում է ՀՀ դատական եռաստիճան համակարգում գործը քննելուց հետո միայն.  այդ ֆիլտրը բացակայում է ՀՀ ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի դիմում ներկայացնելու պարագայում։

Փաստացի ունենք մի իրավական վիճակ, երբ իշխանությունը կարող է կնքել ինչ- որ զիջումների պայմանագրեր, որոնք  կհակասեն  ՀՀ սահմանադրության տառին ու ոգուն։ Եվ  իշխանությունը այդ մեկ հինգերորդի հնարավոր վիճարկումից խուսափելու համար պետք է գնա նոր ընտրությունների։

Իսկ ինչո՞ւ և ինչի՞ վրա են հույսները դրել։

Հույսը մեկն է՝ ոչ թե հաղթել ընտրություններում, այլ Ազգային ժողով բերել, դիցուք, Վազգենի եղբայր, հատուկ դեսպան Էդմոն, Խզմալյան, հայհոյանքի վարպետ ու էլի շատերին, այդ թվում՝ իրական հայրենասերների փոքրաթիվ, բայց տրոհված խմբեր։

Նպատակը մեկն է՝  ոչ մի պարագայում ԱԺ կազմում մեկ հինգերորդի  չափով միասնական ընդդիմադիր զանգված չպետք է լինի։

 Դժվար է հավատալ, որ վերոնշյալ  «կլիենտները» կլինեն մեկ հինգերորդ մաս կազմող դիմումի մասնակիցներ։ Դրանով իսկ ներկա պրոթուրքական իշխանական խունտան կշրջանցի ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հարցը։

Որպես վերջաբան.

Ընտրությունները, ընդ որում՝  արտահերթ, կայանալու են և  որևէ կերպ չենք կարող դրանք կասեցնել։ Պարզապես պետք է ընդդիմադիր զանգվածը և հայ ժողովուրդն  ունենան երկու ծրագիր՝ նվազագույնը քսանհինգ պատգամավոր,  առավելագույն հաղթանակ և սահմանադրական մեծամասնություն։

Պատրաստվե՛ք:

Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկակայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Քրեակատարողականի կենսագրականում ուշագրավ դրվագ կա

Հաջորդ գրառումը

Հայաստանը նորից մերժել է ՀԱՊԿ-ին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանը նորից մերժել է ՀԱՊԿ-ին

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական