«Իմ արարքը թասիբով հայի, հայ տղամարդու արարք է, որը չի հարում որևէ քաղաքական ուժի։
Իմ ցանկությունը եղել է այն, որ Հայաստանի Հանրապետությունում չծածանվի ադրբեջանական դրոշը, և որ երբեք չմտածեն, որ հայերը սովորում են կամ փորձում են հարմարվել ինչ-որ իրավիճակների։
Ցավում են նրանց համար, ովքեր մտածում են, թե իմ արարքը կարող է վատ անդրադառնալ սահմանին կանգնած մեր տղաներին։ Ես աղոթում եմ մեր տղաների ու այն մարդկանց համար, ովքեր պահում են մեր սահմանները։
Եթե կան մարդիկ, ոովքեր կարծում են, որ ես չպիտի այդպես անեի, թող Ադրբեջանի դրոշը դնեն իրենց տանը և փարատվեն դրանով»,-ասել է Արամ Նիկոլյանը։