Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ու կառավարական կաբինետի նախարարներն այսօր՝ Աշխատանքի օրը, մեկը մյուսից առավել աշխատասեր երևալու մրցույթ են հայտարարել։
Առավոտից գրառումներ են անում, պատմում, որ աշխատել սկսել են վաղ տարիքից և այլն, և այլն։
Դատելով նրանց ներկայացրածից՝ կարելի է ենթադրել, որ աշխատելու համար խելքներն իրենցը չէ, անգամ շաբաթ-կիրակի են աշխատանքի շտապում, դե գիշերներն էլ օրենսդրական փաթեթներ գրելով են լուսացնում։
Իրականությունը, սակայն, այն է, որ մեր հարկերից վարձատրվող «ժրաջան» պատգամավորներն Ազգային ժողովի լիագումար ու հանձնաժողովների նիստերի օրերին են միայն խորհրդարան գալիս։ Մնացած ժամանակ նրանց աշխատավայրում չես տեսնի։ Արդարացումները, թե մարզային այցերի կամ աշխատանքի բերումով այլ վայրում են, որևէ մեկի մոտ վաղուց արդեն անգամ ծիծաղ չի առաջացնում․ ո՛չ մեկը կա, ո՛չ՝ մյուսը։
Նիկոլ Փաշինյանի ասած «ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացու» մոտ այժմ հարց կարող է առաջանալ՝ եթե բոլորն այդքան աշխատասեր են, պետական ապարատի գրեթե բոլոր օաղկներում հանդիպող «բարդակը» որտեղի՞ց է ծլում։
Սևակ Վարդումյան