Նախիջևանում Էրդողանը հայտարարել է, որ եթե ՀՀ չտա միջանցք, այն այնուամենայնիվ կտրամադրի Իրանը։
Ի՞նչ է սա նշանակում։
Այն, որ Իրանը մի միլիմետր հող չի տալու թուրքերին, ապացույցի կարիք չունի, քանի որ հիմա նման ճանապարհ կա, որն Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն է ապահովում։
Բա լավ, Էրդողանը չգիտի՞ դրա մասին։
Իհարկե, գիտի։
Պարզապես թուրքերն այդ միամիտ, անհասկանալի հայտարարությամբ լուծում են մի շարք հարցեր։
1.Գիտակցելով հայերի՝ Արցախից զենքի սպառնալիքով գաղթի, բռնի տեղահանման փաստի վրա միջազգային մարդասիրական կազմակերպությունների ուշադրությունը և հակազդեցությունը շեղելու, զսպելու խնդիրը՝ փորձում են միառժամանակ թուլացնել ՀՀ ազգակործան պատուհասի վրա իբրև թե եղած ճնշումը, խուսափել պատերազմական հանցագործությունների մասով քննություններից։
2.Փորձում են լիովին մարսել Արցախի անկումը և թեման չշիկացնել։
3.Արդեն իսկ փորձում են իսպառ վարկաբեկել Լաչինի միջանցքում խաղաղապահ ռուսական մասնակցության գործոնը և ապագա «Զանգեզուրի միջանցքից» դեն հրել Պուտինի վարչախմբին։
4.Մահվան փափուկ բարձ են դնում հայերի գլխի տակ՝ հոկտեմբերին ստորագրվելիք խաղաղության պայմանագրին ընդառաջ, որպեսզի իրենց գործակատարը գրիչով պատրաստ լինի Գրանադա քաղաքում տեղի ունենալիք պրոցեսին։
5.Հաշվի առնելով հակակառավարական տրամադրությունների մոտալուտ պայթյունը՝ անուղղակի կերպով նեցուկ են լինում Արցախը հանձնող արարածին, որը դեռ պետք է Հայաստանից հեռացնի ռուսական ռազմաբազան։
Որպես վերջաբան.
Թուրքական գամբիտ։
Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ