Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էրդողան և Քըլըչդարօղլի. ո՞ր մեկն է նախընտրելի

08/05/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան ընտրություններ։ Նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու՝ Էրդողանը և Քըլըչդարօղլին։

Քանի որ Թուրքիան մեր հարևան և պատմականորեն անվերապահորեն  թշնամի, ցեղասպան պետություն է, կարծում եմ՝  շատերին հետաքրքրում է ընտրությունների ելքը, որը բախտորոշ կարող է դառնալ նաև մեր երկրի համար. գրում է Հայ ազգային ռամկավար կուսակցության վարչության անդամ, վերլուծաբան Հրայր Կամենդատյանը։

Թուրքիայի ընտրությունների վերաբերյալ նրա դիտարկումները ներկայացնում ենք ստորև.

Առանձին քննարկենք թեկնածուներին՝ Թուրքիայի համար  բացասական և դրական արդյունքներով։

Էրդողան․

1.Այս քաղաքական գործիչը Թուրքիան դարձրեց տարածաշրջանի գլխավոր խաղացողներից մեկը։

2.Նրա իշխանության ընթացքում Թուրքիան դարձավ տարածաշրջանի տնտեսապես հզոր երկիր, թուրքական արտահանումը դարձավ հարևանների արտարժութային պաշարների «քամիչը»։

3.Թուրքիան ստեղծեց անօդաչուների արտադրության հզորություններ։ Անօդաչուների առանձին մոդելներ վճռական դեր ունեն մերօրյա ռազմական հակամարտություններում։

4.Թուրքիայում կառուցվեց խոշորագույն ատոմակայան, որն ապագայում միջուկային պետություն դառնալու լուրջ հնարավորություն է դիտվում։

5.Բացասական իմաստով արդյունքների մեջ առաջնայինը հարևանների հետ պատերազմի մեջ մտնելն է, երկիրը պատերազմում է Սիրիայում, Իրաքում, գերլարված են հարաբերությունները Հունաստանի, Հայաստանի հետ, Իրանի հետ կա ստորջրյա խոր լարվածություն։

6.Երկրի ներսում կա մոտ 150 հազար դատապարտյալ զինվորականներ, դատավորներ, ընդդիմադիրներ և տապալված հեղաշրջման հազարավոր աջակիցներ։

7.Հզոր երկրաշարժի հետևանքով երկրը կրել է տնտեսական լուրջ վնասներ, որոնք առնվազն մի քանի տարի զգացվելու են. դրանց վերացման համար պահանջելու են տասնյակ մլրդավոր դոլար ։

8.Էրդողանի Թուրքիան համարվում է ՌԴ նախագահի ստվերային աջակիցը, ինչն իր կնիքն է դնում արևմտյան երկրների կողմից Թուրքիայի հետ վստահելի համագործակցության վրա։

9.Քրդաբնակ արևելյան շրջաններում և Եվրոպային սահմանամերձ շրջաններում Էրդողանի նեոթուրանիզմի գաղափարները չեն ընդունվում կամ կատարելապես մերժվում են ազգային թշնամանքի և կամ կոսմոպոլիտիզմի պատճառով։

10.Եվրոպական երկրներն Էրդողանին համարում են գաղթականներին դեպի Եվրոպա ուղղորդելու հիմնական մեղավոր և սլաքավար շանտաժիստ։

11.Էրդողանը ծանր հիվանդ է և, ըստ երևույթին, ունի առավելագույնը մեկ կամ երկու տարվա կյանք։ Այս իրողոթյունը ենթադրում է նրա քաղաքական գործունեության վաղաժամկետ ավարտի հավանականության մասին։

12.Էրդողանը ստախոս է, քաղաքական արկածախնդիր, որին հանգիստ չի տալիս իսլամական աշխարհի խալիֆը լինելու ցնորքը։

13.Էրդողանի ընտանիքը, փեսան, բարեկամները, մերձավոր ընկերները ուզուրպացրել են տնտեսությունը՝ դառնալով մաֆիոզ կառույց, որի ձեռքում են հայտնվել տասնյակ մլրդ դոլարների ֆինանսական հոսքեր։

Քըլըչդարօղլի։

1.Այս թեկնածուն վայելում է բնակչության մոտ 45 տոկոսի բարեհաճությունը։

2.Բավականին համեստ, մեղմ դիրքորոշում ունի Իրանի, Հունաստանի հետ հարաբերությունների հետ կապված։

3.Ամերիկյան եվ եվրոպական կենտրոնների համար ունի չեզոք դիրքորոշում ՌԴ ղեկավարի հետ ստվերային համագործակցության իմաստով։

4.Վայելում է քրդական շրջանների բնակչության աջակցությունը, ինքն իր հերթին անձնապես խոստովանում է ալևիտ լինելու փաստը, որը թուրք ազգայնականների համար ծանր հարված է։

5.Տնտեսության հարցերի հետ կապված՝ վայելում է շատ տնտեսագետների աջակցությունը, որոնք Էրդողանի կողմից թուրքական լիրայի արժեզրկման բացասական հետևանքների դեմ են, միևնույն ժամանակ՝ դեմ են անընդհատ աճող ռազմական ծախսերի քաղաքական կամքին։

6.Այս թեկնածուին սատարողների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, որոնք Էրդողանի փոխարեն ցանկանում են տեսնել նոր գործչի։

7.Այս թեկնածուն փորձելու է հիմնականում վերացնել երկրաշարժի հետեանքները՝ հաշվի առնելով այդ շրջաններում բնակիչների հետ հանդիպումների ընթացքում իր արած կոչերը։

8.Քըլըչդարօղլին հակված է փակելու Էրդողանի նավթային մաֆիան հյուսիսային Իրաքի հետ, որը ծանր հարված կլինի ստվերային այդ շղթայի բոլոր մասնակիցներին։

Ամփոփելով վերը ներկայացված փաստարկները՝ կարելի է չկասկածել, որ այս ներթուրքական ընտրությունները լինելու են շրջադարձային, նաև դրամատիկ։

Կասկած չկա, որ միապետական դիրքորոշում ունեցող Էրդողանը և նրա մերձավորները փորձելու են հաղթանակ կորզել հնարավոր բոլոր մեթոդներով և պատրաստ են բախումների, ձերբակալությունների, կեղծիքների, լցոնումների։

Կարծում եմ՝ իրադարձությունների զարգացումները քաղաքացիական պատերազմի չեն հասնի, եթե Էրդողանին հաջողվի չեզոքացնել բանակի ղեկավարներին։

Իսկ թեկնածուներից ո՞վ է մեզ համար համեմատաբար նախընտրելի։

Այդ իմաստով պետք է հիշել, որ Էրդողանի հակահայ դիրքորոշումն այնպես է խորացել, որ վերադարձի ճանապարհ այլևս չունի, իսկ նրա և Իլհամ ալիևի միակամությունը մեզ համար լուրջ վտանգ ու սպառնալիք է։ Պակաս կարեւոր չեն Էրդողանի և ՌԴ նախագահի անձնական շփումները, որոնց օգնությամբ ՌԴ և Ադրբեջան քաղաքական շփումները դարձել են գերլավատեսական։

Կարծում եմ՝ Թուրքիայի նոր նախագահ Քըլըչդարօղլին կարող է որոշակի բարենպաստ դիրք և մեղմ քաղաքական գործելաոճ ունենալ, քան նեոօսման Էրդողանը, որի քաղաքական և ֆիզիկական մահվանն են սպասում տասնյակ միլիոնավոր մարդիկ Մերձավոր Արևելքում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Թավշյա հեղափոխության» հանգուցալուծման վերջին՝ բախտորոշ օրերը. իրականում ով՝ ով է

Հաջորդ գրառումը

Եթե չլիներ Ռուսաստանը, ապա այսօր Լեռնային Ղարաբաղի մի հատվածը՝ Ստեփանակերտը, չէր լինի այն տեսքով, ինչպես որ կա․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Փաշինյանն ընտրվի, Հայաստանի տնտեսական վիճակը շատ ավելի ծանր է լինելու. Վարդան Օսկանյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Եթե չլիներ Ռուսաստանը, ապա այսօր Լեռնային Ղարաբաղի մի հատվածը՝ Ստեփանակերտը, չէր լինի այն տեսքով, ինչպես որ կա․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական