Հինգշաբթի, Նոյեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե պետությունը երիտասարդներին գոնե որպես հարկատու ընկալի, բանակի նկատմամբ այսպիսի վերաբերմունք չի լինի, այսքան զոհ չենք ունենա. իրավապաշտպան

14/10/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը համոզված է՝ անհնար է, որ բանակում մահվան ելքով որևէ միջադեպ կամ պատահար առհասարակ չգրանցվի, սակայն միաժամանակ պնդում է՝ դեպքերի իրական նկարագրությունների մեծ մասը ցույց է տալիս, որ այդ զոհերը կարող էին չլինել և չպետք է լինեին։

«Ամեն անգամ շատ մեծ ցավով եմ արձանագրում, որ մենք բանակում՝ ոչ մարտական պայմաններում, նոր զոհ ենք ունենում։

Բայց ցավալիորեն մենք զոհեր չունենալու նախադրյալները չունենք. դրա մեջ մտնում է բանակի իրական, բովանդակային բարեփոխումների՝ իսպառ բացակայությունը, նմանօրինակ գործերի չբացահայտումը և մեղավորներին պատասխանատվության չենթարկելը, ինչպես նաև հասարակության վերաբերմունքը, որ քանի դեռ դժբախտությունը քո դուռը չի ծեծել, ուրեմն կարելի է դրա մասին չխոսել։ Մարդկանց մեծ մասը չի խոսում բանակում տիրող իրավիճակի մասին, չի ուզում մտածել խաղաղ պայմաններում զոհերի մասին։ Մենք ջայլամային տրամաբանությամբ ենք շարժվում»,- , Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ասաց իրավապաշտպանը։

Ըստ Նինա Կարապետյանցի՝ մշտապես թիրախավորվում են նրանք, ովքեր անընդհատ և պարբերաբար բարձրաձայնում են բանակում տիրող բարքերի, խաղաղ պայամններում զոհերի մասին։

«Համոզված եմ, որ պատճառները շատ-շատ են, բայց հիմնականում վերոնշյալ մի քանի պատճառներով է, որ բանակում անընդհատ ունենում ենք անթույլատրելի «շքեղություն», ունենում ենք նորանոր զոհեր։ Այն պատերազմը, որ մենք անցանք, այն կորուստները, որ մենք ունեցանք, և այն իրավիճակը, որն ունենք այսօր, ազդանշան են, որ մենք այլևս չենք կարող մեզ նման «շռայլություն» թույլ տալ։
Յուրաքանչյուր մարդ պետության համար պետք է լինի բացառիկ արժեք. խոսքը հատկապես երիտասարդների մասին է, այն մարդկանց, ովքեր մեր վաղվա օրն են։

Առհասարակ բոլոր, բայց հատկապես այս իշխանությունները, չեն կարողանում հասկանալ մի շատ պարզ բան. գոնե ռացիոնալ տեսանկյունից հասկանան, որ բանակում ծառայող երիտասարդները պետության համար լինելու են քաղաքացի, մասնագետ, լինելու են վերջապես հարկատու։

Գործող իշխանությունների պատկերացումների գագաթնակետը և երջանկությունը քաղաքացիների՝ հարկատու լինելն է։ Եթե երիտասարդներին գոնե որպես հարկատու ընկալեն, բանակի նկատմամբ այսպիսի վերաբերմունք չի լինի։ Բայց ենթադրում եմ, որ նման նպատակ էլ չկա. այն ամենն, ինչի մասին բարձրագոչ խոսում են, ուղղակի շղարշ է։ Իրենց անգամ հարկատու պետք չէ. իրենց ուղղակի պետք է ողնաշարը կոտրված ժողովուրդ, որն ի վիճակին չի լինի իրեն պաշտպանելու՝ բոլոր իմաստներով»,- ամփոփեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է գրանցվում, որ ոչ մարտական պայմաններում բանակում զինվոր է մահանում։ Մասնավորապես , երեկ՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Հոկտեմբերի 6–ին` ժամը 10:00-ի սահմաններում էլ, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Հաջորդ գրառումը

Տարոն Աջեմօղլուն՝ Նոբելյան մրցանակակիր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Պարոնայք պաշտոնաթող նախագահներ, եթե ուզում եք, որ Փաշինյանը պարտվի, դուք չպետք է մասնակցեք 2026 թվականի ընտրություններին. Թաթոյան

26/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վանաձորի փրկարար ջոկատի մեքենան վթարի է ենթարկվել. հրշեջ-փրկարարը մահացել է

26/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անուշավան եպիսկոպոսը համաձայնել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիում դիմավորել Փաշինյանին. «վարձքը» կլինի ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնին վերընտրվելը

26/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուրբ Պատարագի ընթացքում Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների միտումնավոր զեղչումը կարող է հանգեցնել հերձվածի

26/11/2025
Հաջորդ գրառումը

Տարոն Աջեմօղլուն՝ Նոբելյան մրցանակակիր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական