Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Տարոն Աջեմօղլուն՝ Նոբելյան մրցանակակիր

Գերմանիայից «Ազգ»ին հենց նոր հաղորդեցին, որ հայազգի նշանավոր տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն արժանացել է Նոբելյան մրցանակի։ Ամերիկաբնակ տնտեսագետը բարձրագույն այդ պատվին արժանացել է ուրիշ երկու տնտեսագետ գիտնականների հետ՝ համաշխարհային տնտեսության մեջ «հեղափոխիչ» նշանակության ուսումնասիրություն իրականացնելու համար։

Տեղեկացնենք, որ դեռեւս 3 տարի առաջ Տարոնը, գիտնականների իր խմբով մրցույթի ֆինալիստ էր մնացել, սակայն Նոբելյան ժյուրիի ներսում ծագած խարդավանքի հետեւանքով զրկվել էր մրցանակից։ Այսպիսով, Նոբելյան դատակազմը քավում է իր մեղքը։

Շնորհավորում ենք հայազգի գիտնականին եւ ընկերներին։