Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ասուլիս, ուրեմն՝ բոլորի համար, կամ՝ ոչ մեկի. «Ազգի» հավատարմագրումը մերժվել է առանց հիմնավորման

13/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 14-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հերթական մամուլի ասուլիսով։

Արդեն 2-րդ անգամ ասուլիսը կազմակերպվում է լրատվամիջոցների հետ հարցուպատասխանով, ոչ թե առցանց տարբերակով, ինչպես սովոր էր լրագրողների հետ չհաղորդակցվել վարչապետը։

Մարտի 13-ին՝ աշխատանքային օրվա ընթացքում, լրատվամիջոցները պետք է զանգարահարեին Կառավարության լրատվական ծառայություն՝ վաղվա ասուլիսին հավատարմագրվելու։

Ըստ կարգի՝ «Ազգի»  խմբագրությունց ևս զանգահարեցին Կառավարություն՝ տեղեկացնելու, որ լրատվամիջոցն ուզում է լուսաբանել Փաշինյանի ասուլիսը և «Ազգի» լրագրողին հավատարմագրել։

Կառավարության լրատվական ծառայությունից պատասխանեցին՝ համապատասխան անձանց կհաղորդենք, որ «Ազգի» խմբագրությունը լրագրողի հավատարմագրման համար հայտ է ներկայացնում և ընթացքի մասին ձեզ տեղյակ կպահենք։

Աշխատանքային օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարեցինք՝ տեղեկանալու՝ հավատարմագրումն ընդունվա՞ծ է, թե ոչ։

Վերջին զանգին պատասխանեցին՝ «Ազգի» հավատարմագրումը մերժվել է։

Հարցրինք՝ ի՞նչ պատճառով։

Ուղղակի մերժվել է՝ պատասխանեցին։

Ինչպես նախորդ ասուլիսին, այս անգամ էլ ՀՀ կառավարությունը խտրականորեն, անհասկանալի սկզբունքով է ընտրություն կատարել լրատվամիջոցների միջև։

Ի՞նչ տրամաբանությամբ են ընտրվել լրատվամիջոցները, ո՞վ է ընտրությունը կատարել. վիճակահանությո՞ւն է եղել, թե քմահաճույք։ Եթե ասուլիս է՝ կենդանի հարցուպատասխանի ձևաչափով, ուրեմն բոլորը պետք է հրավիրված լինեն,  և ոչ ոք չպետք է մերժվի։

Եթե ասուլիս, ուրմեն՝ բոլորի համար, կամ՝ ոչ մեկի։ «Ժողովրդավարության բաստիոնում» մի՞թե այսպես են վերաբերվում ազատ խոսքի նկատմամբ։ Ո՞ւմ արյունն է մյուսից կարմիր։ Ամբողջ կառավարությունում մի՞թե չկա մի սրահ, որտեղ բոլոր զլմ-ները տեղավորվեին, մանավանդ որ միայն լրագրողներին են հավատարմագրել, օպերատորներ ասուլիսին չեն լինելու։

Այսինքն՝ օպերատորներին ու նրանց սարքավորումները տեղավորելու խնդիր առհասարակ չկա, ասուլիսը նկարահանելու է միայն Հանրային հեռուստաընկերությունը։

Պետական մարմինները, այդ թվում՝ վարչապետը, պարտավոր է հասանելի լինել տեղական լրատվամիջոցների համար ու պատասխանել նրանց ցանկացած հարցին։

Ի՞նչ է նշանակում՝ այս լրատվամիջոցը կարող է ներկա լինել ասուլիսին, մյուսը՝ ոչ. և առանց հիմնավորման, առանց որևէ պատճառաբանության, ուղղակի՝ ոչ։

Ուղղակի Նիկոլ Փաշինյանն այդպես է կամենում ու վերջ։

Իսկ «մերժված» զլմ-ներից հարկերը, խմբագրության ծախսերը պահանջելիս նույն Փաշինյանը կամ նրա ղեկավարած կառավարությունն ասո՞ւմ են՝ չեք ուզում, այս անգամ էլ վճարումներ մի արեք, չէ՞ որ մենք էլ մեր աշխատանքն ենք ըստ տրամադրության ու ըստ մեր քմահաճույքի կատարում։

Վաղուց եք հասկացնել տվել, որ բոլոր ոլորտներին կամայականորեն ու քմահաճորեն եք մոտենում ու անպատժելի եք, բայց մեկ-մեկ էլ գոնե ձևացրեք, թե ինքներդ ձեր սանձարձակության հետ անհաշտ եք։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքուն Ստեփանակերտին հրավիրում է հանդիպման՝ քննարկելու «Ղարաբաղի վերաինտեգրման» հարցը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական զենքի 70%-ն իսրայելական է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար և դա կանենք. Քոչարյան

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ողջ պետական մեխանիզմը և ուժային մեխանիզմը լծված է հոգեբանական տեռորի և մամլիչի գործարկմանը. Վլադիմիր Մարտիրոսյան

05/06/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական զենքի 70%-ն իսրայելական է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Գերմանական մամուլը՝ հայության եւ Հայաստանի մասին

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական