Փաշինյանն ընդդիմությանն անվանում է «մաֆիոզ, լրտես, պատերազմի եռագլուխ կուսակցություն»։ Սպառնացել է, որ բոլորին կունեզրկի, Ցեմենտի գործարանը կվերցների Գագիկ Ծառուկյանի ձեռքից, Սամվել Կարապետյանին կդարձնի «բոմժ», Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը կխլի, «կտա ժողովրդին»։
Ասում են՝ Ծառուկյանն էլ է շպիոն, եթե չապացուցեն, թող գան առյուծիս մոտ. քարոզարշավի ժամանակ ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Խառնվել են իրար, ասում են, «էս մեկը շպիոնա», այ ձեր ցավդ տանեմ, շպիոն ա, տանենք հրապարակում գնդակահարենք, բայց սուտ ասելը փրկություն չի։
Ասում են Ծառուկյանն էլ ա շպիոն։ Եթե ապացուցեն, որ Ծառուկյանը շպիոն ա, ինձ թող իմ ցանկությամբ գնդակահարեն, եթե չէ, արտահայտվողը պետք ա գա մտնի իմ առյուծի մոտ՝ իր ցանկությամբ»,- ասել է Ծառուկյանը։








