Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դոնեցկը Ուկրաինա է, Լուգանսկը Ուկրաինա է… .ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

01/10/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը այնքան ժամանակ, ինչքան որ դա հարկավոր կլինի. ասել է այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բլից հայտարարության ժամանակ, որից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին։

Նա նաև չի բացառել, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը Ֆինլանդիայի և Շվեդիայի օրինակով կարող է արագացված ընթացակարգով քննարկվել։ Ստոլտենբերգը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն այս տարի Մադրիդում հաստատել է Ուկրաինայի իրավունքը՝ ընտրել անվտանգության երաշխիքների սեփական ճանապարհը։

«Յուրաքանչյուր ժողովրդավարական երկիր Եվրոպայում իրավունք ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։  Մենք հարգում ենք այդ իրավունքը և ցույց ենք տվել անցած տարիների ընթացքում, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են նման երկրների համար», – ասել է նա՝ կոչ անելով Պուտինին դադարեցնել պատերազմը։

 «Ռուսաստանը ագրեսոր է, իսկ Ուկրաինան տուժող կողմն է», – նշել է ։

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը առ այն, որ Ուկրաինայի ևս չորս շրջաններ անցնում են Ռուսաստանի կազմ։

«Սա երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր եվրոպական տարածքում բռնի ուժով բռնակցելու ամենամեծ փորձն է։ Դա Ուկրաինայի տարածքի եւս 15% ն է, որը մոտավորապես Պորտուգալիայի չափ է։ Ռուսաստանը զենքի սպառնալիքով, ապօրինի է գրավել դրանք՝  շինծու հանրաքվեներ կազմակերպելով։ Սա միջազգային իրավունքի լիակատար խախտում է, որովհետև այս հողազավթումը անօրինական է։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն ճանաչում և չեն ճանաչելու այդ տարածքները որպես Ռուսաստանի մաս: Մենք կոչ ենք անում բոլոր պետություններին դատապարտել  Ռուսաստանի տարածքներ զավթելու բացահայտ փորձերը։ Այդ հողերն Ուկրաինայինն են։ Դոնեցկը Ուկրաինա է։ Լուգանսկը Ուկրաինա է։ Խերսոն  Ուկրաինա է, Զապորոժյեն Ուկրաինան է, ինչպես և Ղրիմն է Ուկրաինա։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ռուսաստանը ուժով զավթում է Ուկրաինայի տարածքը։ Բայց դա չի փոխում հակամարտության էությունը։ ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ. բայց աջակցում է Ուկրաինային, որպեսզի նա կարողանա պաշտպանել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված իր ինքնապաշտպանության իրավունքը: Եվ մեր դաշինքը պաշտպանական է։ ՆԱՏՕ-ն պաշտպանել և պաշտպանելու է ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դաշնակցին: Պուտինը հարյուր հազարավոր լրացուցիչ զորքեր է մոբիլիզացրել, միջուկային զենքով է սպառնում, անեքսիայի  ենթարկեց էլ ավելի շատ ուկրաինական տարածք։ Ընդհանուր առմամբ, սա պատերազմի սկզբից ի վեր ամենալուրջ էսկալացիան է: Այս ամենը ուժի վկայություն չէ, այլ թուլության նշան է և խոստովանություն, որ պատերազմն ըստ պլանի չի ընթանում։ Այս պատերազմի պատասխանատվությունը ամբողջությամբ Պուտինի վրա է», – ասել է Յենս Ստոլտենբերգը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի, 197-ը՝ զինծառայող

Հաջորդ գրառումը

Փաշինյանը չի հրապարակում զոհվածների անվանացանկը, որ մենք չիմանանք զոհերի իրական քանակը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Իրավունք

Արդարադատության միջազգային դատարանը դատապարտում է պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը չի հրապարակում զոհվածների անվանացանկը, որ մենք չիմանանք զոհերի իրական քանակը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական