Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեսակցել է Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով ձերբակալված, զոհված զինծառայողի ծնող Գայանե Հակոբյանի հետ։
«Քիչ առաջ ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի տիկին Գայանեին։ Ցավոք, նա հրաժարվեց դադարեցնել հացադուլը։
Ինքնազգացողությունը բավարար է։
Սպասում ենք դատարանի որոշմանը, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 15:00-ին։
Այս պահին տիկին Գայանեին այցելում են ԱԺ պատգամավորներ Արեգնազ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանն ու Քրիստինե Վարդանյանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մելիքյանը։