Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բանակցության ապարդյուն լինելը կարող է նշանակել, որ Թրամպը շարունակում է մնալ պատերազմի ճահճում. Հակոբ Բադալյան

12/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գլխավորը կլինի վաշինգտոնյան հետնաբեմը, այլ ոչ թե պակիստանյան բեմը

Իսլամաբադում իրան-ամերիկյան բանակցությունը պաշտոնապես ավարտվել է անարդյունք: Ինձ, անկեղծ ասած, զարմացնում է այն, թե կարող էր լինել որեւէ հրապարակային արդյունք: Պատկերացնենք, կողմերը պատերազմի մեջ են ավելի քան մեկ ամիս, ու հանկարծ մեկ օր բանակցությամբ գալիս են ինչ -որ արդյունքի եւ հայտարարում դրա մասին:

Համաձայնեք, որ խիստ անիրատեսական հեռանկար է, ու ինքնին զարմանալի է, երբ տարակույս է արտահայտվում ապարդյուն բանակցության՝ մեկօրյա ապարդյուն բանակցության վերաբերյալ:

Ինչպես առիթ եմ ունեցել ասելու հրադադարի հայտարարումից անմիջապես հետո, եւ այդ մասին խոսել եմ նաեւ «Օրվա թեմայի» թողարկման շրջանակում, պրոցեսը չի լինելու պարզ եւ դյուրին, որովհետեւ այն անմիջական ներգրավված կողմերից զատ, ունի նաեւ բազմաթիվ հարակից կողմեր, իրենց շահերով ու հաճախ հակոտնյա շահագրգռություններով:

Ի՞նչ է լինելու հիմա: ԱՄՆ պատվիրակության ղեկավար փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ վերադառնում են ԱՄՆ: Նա ասում է, թե լավ է, որ խոսել են ավելի քան 21 ժամ, բայց վատ է, որ չեն հասել համաձայնության: «Դա վատ նորություն է Իրանի, այլ ոչ թե ԱՄՆ համար». հայտարարել է Վենսը: Իհարկե, այս հայտարարությունը կարծես թե ավելի շատ քարոզչական է, որ հանկարծ «Թրամպի տրամադրությունը չընկնի», որովհետեւ բանակցության ապարդյուն լինելը կարող է նշանակել, որ Թրամպը շարունակում է մնալ պատերազմի ճահճում:

Իսկ հենց դա գուցե լա՞վ նորություն է ԱՄՆ համար, քանի որ միայն այդ ճահճում Թրամպի խեղդվելն է, որ շանս կառաջանա նրա եւ ԱՄՆ՝ իսրայելական մահացու գրկախառնությունից ազատվելու համար:

Այդուհանդերձ, դեռ կարծես թե չկա պատերազմը վերսկսելու մասին հայտարարություն: Ավելին, ազդարարվել է, թե ապրիլի 14-ին ԱՄՆ-ում կբանակցեն Լիբանանն ու Իսրայելը՝ Հըզբոլլահի զինաթափման համար: Բայց Լիբանանի կառավարությունը ի՞նչ է որոշում, որ այդ հարցում ունենա որոշիչ դեր: Ըստ այդմ պետք է ենթադրել, որ այդ բանակցությունը այլ պրոցեսի կամ տրամաբանության «ծածկոց» է:

Առջեւում Բրիտանիայի միապետի այցն է Վաշինգտոն: Այնտեղ Չարլզ Երրորդը ըստ ամենայնի կխոսի նաեւ Վատիկանի անունից: Ի վերջո, նախորդ տարի հոկտեմբերին նա ամենեւին արարողակարգի համար չէ, որ Վատիկան պետական այցի ընթացքում Սիքստինյան մատուռում համատեղ աղոթք արեց Հռոմի պապի հետ՝ կաթոլիկ եկեղեցուց անգլիական եկեղեցու անջատումից 500 տարի անց: Իսկ Հռոմի Պապն էլ ամենեւին ձեւի կամ ոճի համար չէ, որ հրադադարի մասին ազդարարումից երկու-երեք օր առաջ շատ թափանցիկ կերպով դիմեց Թրամպին, դատապարտելով «Քրիստոսի անունով պատերազմելը»:


Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանն այսօր գտնվում է շատ ավելի ուժեղ դիրքերում, քան մինչև պատերազմի սկսվելը. Արմեն Այվազյան

Հաջորդ գրառումը

Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման տրամադրման կարգը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանն Ադրբեջան է արտահանել 960 դոլարի արտադրանք, Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 6 միլիոն դոլարի արտադրանք

16/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026
Նորություններ

Անձանց տրված աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառքներ. փաստաբան

16/04/2026
Հաջորդ գրառումը

Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման տրամադրման կարգը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական