Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի իշխանությունները պիտի խոսեն, պիտի ցույց տան, որ այս հանցագործ ծրագրի մասնիկը չեն և պետք է ապացուցեն, որ պատրաստ են այդ ծրագիրը կանգնեցնելու. Մետաքսե Հակոբյան

08/01/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի ողջ հավերժություն Արցախը շրջափակման մեջ է:

Շուրջբոլորս նույն հարցադրումներն են՝ մինչև ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ գնով… Երբ ՀՀ-ում իշխանությունը զավթեցին ապազգային ուժերը, իսկ ԱՀ ներկայիս նախագահը ողջունեց, արդեն կար մեր երկու հայկական պետությունների կործանման սցենարը (որն, ի դեպ, առ այսօր առանց խոչընդոտների կյանքի է կոչվում), այո՛, այո՛ նույնիսկ Արցախի ներկայիս շրջափակումը:

Հայկական դեղին մամուլի «արքան» ու յան ազգանունով չհայերը ընտրվեցին, գլոբալիստական աշխարհ ունենալու և այդ ընթացքին խանգարող ազգային մտածողություն ունեցող ազգերը ոչնչացնող կենտրոնի կողմից:

1) Պետք էր կործանիչ պատերազմ, որն Արցախը սպանդանոցի կվերածեր:

2) Երբ Նիկոլին (կենտրոնին) էր պետք, հրադադար կկնքվեր՝ մեր պարտությամբ, բայց կներկայացվեր որպես փրկություն, իսկ Արայիկը կխոսեր արդեն մեր անվտանգային խնդիրների լուծման կայացման մասին ու զարկ կտար գյուղատնտեսության և տնտեսության «զարգացմանը» (շրջափակված արցախում չկա միրգ, բանջարեղեն…):

3) Պիտի մեղավորներ նշանակվեին հազարավոր զոհեր տալու, Արցախն ու ՀՀ-ի ռազմավարական տարածքներ հանձնելու համար: Պիտի կազմակերպվեր Փառուխի, Քարագլխի հանձնումը: Մեղավոր կարգվեր ռուս խաղաղապահը:

4) Պիտի իջեցվեր Արցախի «նշաձողը». սկզբում՝ կարգավիճակից անվտանգություն, հետո հայաթափման «կանխում»:

5) Պիտի շրջափակվեր Արցախը. փակելով կյանքի ճանապարհը ( ՀՀ և ադրբեջանի իշխանությունները, Արայիկը ամենայն հավանականությամբ տեղյակ էր), ներկայացվեր, որ Արցախն ամենևին էլ կտրված չէ արտաքին աշխարհից, այլ նրան կտրել են))): Ո՞վ. ռուս խաղաղապահը: Ինչու՞. որպեսզի ՀՀ-ի և Արցախի «ձեռքով» ռուսները «պատժվեն» և ինչպես Նիկոլն է ասում. «միջազգային բազմազգ (թուրք) խաղաղապահները» մուտք գործեն Արցախ, իսկ «Զանգեզուրի միջանցքը» ի վերջո կյանքի կոչվի և բնականաբար գտնվի « միջազգային բազմազգ խաղաղապահների» վերահսկողության ներքո:

6) Պիտի խոսվեր այլընտրանքային ճանապարհի մասին (սրանով նաև կարդարացվի Գորիս-Կապան ճանապարհի հանձնումը թշնամուն), որպեսզի ժողովուրդն ասեր «հա՜ էլի», բայց հետո հարց դրվեր ՊԲ-ի խանգարելու մասին…

7) Եվ այս ամենի արդյունքում պիտի կատարվեր մեր ապազգային իշխանությունների ադրբեջանի, թուրքիայի հետ երկար սպասված «երկխոսությունը»: 2018-ին Նիկոլը չեղարկեց Արցախի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացը, հայտարարելով, որ իր սեփական 0-ական կետից է սկսում. արդյունքում հազարավոր մատաղ կյանքեր զոհեց, հանձնեց Արցախի մեծ մասը, այնուհետև մեր թշնամու հետ շրջափակեց Արցախից մեզ մնացած փոքրիկ կտորը: Այժմ խոսում է պետականության կորստի մասին և կրկին իր՝ 0-ական կետից պետականություն «կերտելու» մասին: Արդյունքն արդեն չափելի է՝ զոհեր, պետականության կորուստ: Սցենարի մեծ մասը կյանքի են կոչել: Ընդիմացողներս քիչ ենք…Կհաջողեն ու սցենարի բոլոր կետերը կյանքի կկոչեն 10 մլն հայերի լուռ հայացքների ներքո: Սակայն Նիկոլն ու իր հրոսակախումբը միայն մի վախ ունեն և խոսում են, որ 30-40 հզ Արցախի հայեր «գալու են ՀՀ, իշխանափոխություն անելու», նպատակը՝ բախումների տանել մեզ բոլորիս և թշնամացենել:

Չէ՛, չէ Արցախի 30-40 հազար հայերից չեն վախենում, այլ 10 մլն հայի սթափվելուց, գիտակցելուց են վախենում: 10 ՄԼՆ ՀԱՅ ԱՐԴԵՆ ՉՈւՆԻ «ՎԱՂԸ», ԵԹԵ ԱՅՍՕՐ ԼՈւՌ ՀԵՏԵՒՈւՄ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՊԻԿԱՐ Ու ԱՆԲԱՐՈ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ ԿԵՂԵՔՈւՄ ԻՐԵՆՑ 120 ՀԶ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ…ԵՒ ԽՈՐԸ ՀՈԳՈՑ Է ՀԱՆՈւՄ…

Հ.Գ. Արցախի Հանրապետության իշխանությունները պիտի խոսեն, պիտի ցույց տան, որ այս հանցագործ ծրագրի մասնիկը չեն և պետք է ասեն ու ապացուցեն, որ պատրաստ են այդ ծրագիրը կանգնեցնելու…»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեծ Բրիտանիայում հայերն ակցիա են իրականացրել BBC-ի գրասենյակի մոտ՝ պահանջելով դադարեցնել պրոադրբեջանական գործունեությունը

Հաջորդ գրառումը

Եվ աշխարհը, ցավոք, աչք է փակում այն ամենի վրա, ինչ կատարվում է հենց մեր աչքի առաջ. Թաներ Աքչամ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Հաջորդ գրառումը

Եվ աշխարհը, ցավոք, աչք է փակում այն ամենի վրա, ինչ կատարվում է հենց մեր աչքի առաջ. Թաներ Աքչամ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական