Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս տանից մի փոքր հեռու՝ մեկ այլ տուն էլ կա՝ անհետ կորած համարվողի տունը

03/12/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որ «Հայաստան» խմբակցության հետ այցելել է Գեղարքունիքի մարզ, գրում էիր տպավորությունների, տեսածի մասին՝ առաջ քաշելով առաջնագծում հայտնված գյուղերի խնդիրները։

Նա գրել է.

Ոչ մի տարբերություն Վարդենիսի ու Ստեփանակերտի միջև:

Այսօր Գեղարքունիքում էինք, այդ թվում նաև սեպտեմբերի 13-ից հետո սահմանապահ դարձած բնակավայրերում:

Երևանից ընդամենը 160 կմ կամ մոտ 2 ժամ հեռավորության վրա գտնվող բնակավայրերում այլ իրականություն է:

Բնակիչներից մեկն ասում է. «Կանայք երեխային քնեցնում են, բայց աչքը վրան են պահում, որ հենց բան լինի, միանգամից վերցնեն ու տանից դուրս գան»:

Այս իրականությունում կա ամեն ինչ, բացի պետությունից, որի ներկայությունը պետք է դրսևորվի իր քաղաքացիներին պաշտպանելու նվազագույն պարտավորության կատարմամբ:

Նկարում սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների արդյունքում զոհված Արեգունի գյուղի բնակիչ Վահագն Հակոբյանի երեխաների հետ եմ: Զոհվածի մայրն ասում է. «ես միայն արդարություն եմ ուզում»:

Այս տանից մի փոքր հեռու՝ մեկ այլ տուն էլ կա՝ անհետ կորած համարվողի տունը: Անհետ կորած, ում ենթադրյալ մարմնի գտնվելու վայրը հարազատները գիտեն, բայց այն չեն կարողանում դուրս բերել Հայաստանի ինքնիշխան, բայց թշնամու փաստացի վերահսկողության տակ գտնվող հատվածից:

Եվ ոչ մի տարբերություն Հայաստանի Վարդենիս քաղաքի կամ Արցախի Ստեփանակերտի միջև: Երկու տեղում էլ իրենց տունը լքել չցանկացող, այն պաշտպանելու պատրաստ, բայց մենակ մնացած մարդիկ են:

Քաղաքացիներին պաշտպանելը պետության առաջնային պարտականությունն է, բայց մեր դեպքում փաստացի ղեկավարող ուժը հրաժարվել է իր առաջնային պարտականությունից` այդպիսով խզելով քաղաքացու և պետության միջև գոյություն ունեցող պայմանագիրը:

Այս պարագայում այս հոգսը մնում է անհատների ու ազգային ուժերի լուծման դաշտում: Սա էլ արդեն առանձին զրույց է այն մասին` ինչպես կարող են ազգային ուժերը ձեռք բերել անհրաժեշտ ռեսուրս կարևոր խնդիրներ լուծելու և ենթակառուցվածքներ ստեղծելու համար:

Ամեն դեպքում, մի բան պարզ է. յուրաքանչյուրիս համար գործելու հսկայական դաշտ կա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Գեղարքունիքի մարզ

Հաջորդ գրառումը

Ի՞նչ է տեղի ունեցել Ստեփանակերտ֊Գորիս մայրուղու վրա

Համանման Հոդվածներ

Իրավունք

Գլխավոր դատախազությունը պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Ի՞նչ է տեղի ունեցել Ստեփանակերտ֊Գորիս մայրուղու վրա

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական