Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Գեղարքունիքի մարզ

Այսօր «Հայաստան» դաշինքի պատգամավորներ ՝ Սերյան Օհանյանի, Աղվան Վարդանյանի, Գառնիկ Դանիելյանի, Քրիստինե Վարդանյանի և Արգիշտի Գևորգյանի հետ այցելեցինք Գեղարքունիքի մարզ. տեղեկացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորները եղել են սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով սահմանամերձ դարձած գյուղերում, այցելեցինք ռազմական գործողությունների արդյունքում զոհված և անհետ կորած համարվող մեր հայրենակիցների ընտանիքներին:

Նրանք հանդիպումներ և իրավիճակի մասին քննարկումներ են ունեցել Արեգունի, Սոթք, Փոքր Մասրիկ, Նորաբակ գյուղերում և Վարդենիս քաղաքում:

«Պետք է արձանագրել, որ չնայած թշնամական գործողություններին և պետության անգործությանը, հայ մարդը ամուր կառչած է իր հողին և պատրաստ է պաշտպանել այն:

Հենց այս մարդիկ են մեր պետության հիմքը, ովքեր պետության բացակայության պայմաններում, միայնակ մնալով անվտանգային, սոցիալական և բազմաթիվ այլ խնդիրների հետ, չեն լքում իրենց տունը և շարունակում են ամենօրյա պայքարը:

Առաջիկա օրերին լինելու ենք նաև այլ մարզերում»,-հայտնում է Իշխան սաղաթելյանը: