Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս գիշեր զոհված զինծառայողների ծնողները կանցկացնեն դրսում՝ ՔԿ-ի բակում. ոստիկանական ուժեր են բերվել

13/04/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն այս գիշեր մնալու են դրսում՝ բաց երկնքի տակ։ Հայրերի հետ նաև մայրերն են։ Նստացույց են անում. ուրիշ ճար չկա, նրանց խոսքն արհամարհված է, պահանջն՝ անտեսված։

Ժամը 14։00-ից հավաքվել էին Քննչական կոմիտեի մոտ, որպեսզի փաստաբանի միջոցով իրենց պահանջը հասցնեն  կոմիտեի նախագահին, մյուս պատասխանատուներին։ Արդեն 8 ամիս է անցել. ոչ մի պատասխան։  Սեպտեմբերի 21-ին, Եռաբլուրում ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց զոհված զինվորների մայրերի նկատմամբ։ Ծնողները տեսագրությունները, լուսանկարները տրամադրեցին Քննչական կոմիտեին, որպեսզի 12 ոստիկանի նկատմամբ գործ հարուցվի, նախաքննություն սկսվի։ Առ այսօր ոչ մի ծպտուն։

Ինչպես հայտնի է, ոստիկաններն էլ իրենց հերթին են ծնողներին դատի տվել՝ իրենց օրինական պահանջը չկատարելու համար։

Զոհված տղաների հարազատներն ամբողջ օրը մի դատարանից մյուսն են վազում, որովհետև տարբեր դատական գործերում են ներգարվված։

Բայց այս պահին նրանց հուզում է այն, թե ինչու է 8 ամիս գործը քնել, ինչո՚՞ւ ոչ մի ոստիկան պատասխանատվության չի կանչվել, մեղավոր չի ճանաչվել։

Ժամը 15։30-ին ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը բարձրացավ Քննչական կոմիտե, կարճ ժամանակ անց վերադարձավ ու հայտնեց՝ ասում են՝ խիստ զբաղված ենք, չենք կարող իջնել ու ծնողների հետ հանդիպել։

Ծնողներն էլ որոշեցին՝ 24-ժամյա նստացույց, չեն հեռանալու ՔԿ-ի տարածքից, մինչև որ սպառիչ պատասխան չլսեն՝ գործը ո՞ր փուլում է, ի՞նչ է արվել 12 ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար։

«Վարյութ նախաձեռնելուց անմիջապես հետո միջնորդություն եմ ներկայացրել, որ հանրային քրեական հետապնդում հարուցելու դեպքում որոշումն ինձ ուղարկեն, որպեսզի ես էլ այն փոխանցեմ ծնողներին։ 8 ամիս է անցել, ոչ մի որոշում չեմ ստացել»,- հայտարարեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00, գիշերը Քննչական կոմիտեի մոտ լուսացրած ծնողները հայտարարությամբ են հանդես գալու։

Ժամը 21։00-ին ոստիկանական նոր ուժեր են բերվել ՔԿ։ Լուրեր են շրջանառվում, որ ոստիկաններն ինչ-որ գործողություն են կատարելու։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կվերանորոգվի Տեղ գյուղի եկեղեցին․ վերականգնվող հուշարձանների ցուցակում նաև Սանահինն է

Հաջորդ գրառումը

Դո՛ւք Դատեցէք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եզրակացություն. Պատերազմի և դրա հետևանքների քաղաքական պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է Նիկոլ Փաշինյանի և գործող իշխանության վրա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ստորագրությամբ հաստատվել է՝ Տավուշի թեմը հավատարիմ էՄայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ. Լևոն Զուրաբյան

02/12/2025
Հաջորդ գրառումը

Դո՛ւք Դատեցէք

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական