Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս անգամ Էրդողանին չի հաջողվի գլուխն ազատել, որովհետև ժողովրդական զանգվածների դժգոհությունն ահռելի չափերի է հասնում. թուրքագետ

26/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

–Պարո՛ն Չաքրյան, մարտի 19-ից Թուրքիայում սկիզբ առած բողոքի ցույցերն օրեցօր ավելի մարդաշատ են դառնում, և չնայած ոստիկանությունը ցուցարների նկատմամբ տարբեր միջոցներ է կիրառում՝ մարդիկ շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել։ Ի՞նչ վտանգներով է այս իրավիճակը հղի Էրդողանի համար, բողոքի գործողությունները կարո՞ղ են հանգեցնել նրա իշխանության տապալմանը։

-Մարտի 19-ին, երբ  Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին նախ ձերբակալեցին, այնուհետև՝ կալանավորեցին, նրան մեղադրեցին 9 տարի առաջ տեղի ունեցած կոռուպցիոն գործարքների մեջ, հայտարարեցին, որ Իմամօղլուի՝ 1976 թվականին ստացած դիպլոմը կեղծ է։ Նրա նկատմամբ նաև գործ հարուցեցին կառավարությունը հակասահմանադրական եղանակով տապալելու և երկրում ահաբեկչություն հովանավորելու մեղադրանքով։

Իհարկե, այս ամենը կեղծիք է։ Նախ՝ դիպլոմի հարցը. հատկապես դա էր զայրացրելՍտամբուլի և Բոսֆորի համալսարանների ուսանողներին։ Առաջինը հենց նրանք  ոտքի ելան, այնուհետև միացան մյուս համալսարանների ուսանողները։ Ուսանողական շարժումը, սակայն, դուրս եկավ Ստամբուլի, ապա նաև Անկարայի և Իզմիրի  սահմաններից՝ տարածվելով երկրով մեկ։

Թուրքիան ունի 81 նահանգ, որից 51-ում մինչև օրս բողոքի ակցիաները շարունակվում են, ընդ որում՝ այնպիսի նահանգներում՝ Կարս, Արդահան, Արդվին, Մալաթիա, որոնք ընտրություններում Էրդողանի կուսակցության միջնաբերդերն էին համարվում։ Այդ նահանգներում նա միշտ հաղթում էր։ Անգամ BBC-ն էր զարմացել, թե այդ նահանգներն ինչու են մասնակցում Էրդողանի դեմ ցույցերին։ էգեյան և Միջերկրական ծովերի ափերի կենտրոնները՝ Իզմիր, Անթալիա և այլն, հասկանալի է, որ պետք է դուրս գային Էրդողանի դեմ, որովհետև վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ նրա կուսակցությանը ձայն չէին տվել։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը 10 խոշորագույն քաղաքներից 9-ում հաղթել էր՝ բացառությամբ Բուրսայի։ Բայց այժմ բողոքի ցույցերն անգամ Բուրսայում են ծավալվում։

-Պարո՛ն Չաքրյան, դատելով այս պատկերից՝ կարելի՞ է ասել, որ Էրդողանի իշխանությանը լուրջ վտանգ է սպառնում։

-Մինչ այս Էրդողանը 3 անգամ ընտրվել է։ Ըստ սահմանադրության՝ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար անձը պետք է բարձրագույն կրթություն, հետևաբար՝ նաև դիպլոմ ունենա, ինչպես նաև 2 ժամկետից ավելի չի կարող առաջադրվել այդ պաշտոնում։ Իսկ Էրդողանն արդեն 3 անգամ ստանձնել է նախագահի պաշտոնը՝ 2011, 2014 և 2018 թվականներին։ Այժմ նա ցանկանում է 4-րդ անգամ առաջադրվել։
Ցույցերին, որոնց սկզբում միայն ուսանողներն էին մասնակցում, ավելի ուշ միացան նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, մարդու իրավունքների միությունները, դեմոկրատական այլ կազմակերպությունները, և շարժումը վերաճեց ու դարձավ համաժողովրդական։ 51 նահանգն, ինչպես ասում են, քիչ չէ։

Երբ Էրդողանն ինքը, դիպլոմ չունենալով, չեղարկել էր Իմամօղլուի դիպլոմը, դա շատ զայրացրեց թուրք ուսանողներին։ Սա կատարյալ խայտառակություն է, և երբ իրեն ասում են, որ իրավունք չուներ 3-րդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվել, նա հիշեցնում է, որ կա իր «դիպլոմի» լուսանկարչական պատճենը։ Իսկ թուրքական ընդդիմությունը թույլ էր,էստ էության՝ անողնաշար։

-Պարո՛ն Չաքրյան, Ձեր կարծիքով՝ Էրդողանին այս անգամ և՞ս կհաջողվի խուսանավել և շարունակել պաշտոնավարել Թուրքիայի նախագահի պաշտոնում։

-Այս անգամ, կարծում եմ, նրան չի հաջողվի ելք գտնել և գլուխն ազատել ստեղծված դժվարություններից, որովհետև ժողովրդական զանգվածների դժգոհությունն ահռելի չափերի է հասնում։ Մարդիկ չքավորության շեմին են, ավելի շուտ՝ սովի շեմին։ Օրինակ՝ Էրդողանը կենսաթոշակի չափը 12 հազար լիրայից դարձրեց 15 հազար, սակայն գովազդներից մեկում տեսա, որ մեկ կիլոգրամ մսի սուջուխի արժեքը 20 հազար լիրա է։ Այսինքն՝ եթե մարդը 15 հազար լիրա կենսաթոշակ է ստանում, չի կարող մեկ կիլոգրամ սուջուխ գնել։

-Պարո՛ն Չաքրյան, իսկ ի՞նչ ազդեցություն են կարող են ունենալ Թուրքիայի ներպետական խժդժությունները մեր տարածաշրջանի և հատկապես Հայաստանի վրա։ Կապ պե՞տք է տեսնել։

-Տարածաշրջանը կատարյալ քաոսի մեջ է, և ամեն տեղ ճգնաժամային իրավիճակ է՝ Սիրիայի գլխավորությամբ։ Երբ մեծ տերություններն են դերակատարություն ստանձնել, Էրդողանը չի կարող խցկվել այնտեղ։ Նրան դա թույլ չեն տա։ Առայժմ Էրդողանը ցանկանում է պահպանել իր դիրքերը և հնարավորության դեպքում փորձել թույլ չտալ, որ Եփրատից մինչև Սիրիա ընկած տարածքում քրդական ինքնավարություն ստեղծվի։ Թեև քրդերն ինքնավարություն հռչակել են, բայց միայն դե ֆակտո, ոչ՝ դե յուրե։ Եթե քրդերն ինքնավարություն հռչակեն, Դեր Զորի նավթի պաշարները թույլ կտան նրանց սեփական կարիքները հոգալ։

-Փաստորեն, ամեն ինչից զատ՝ Էրդողանն այս ընթացքում պետք է վերահսկողության տակ պահի նաև քրդական հարցը, որպեսզի այն իր համար անպատեհ պահի չպայթի։

-Դե, երբ Սիրիայում Բաշար Ասադի իշխանությունը տապալվեց, իշխանության եկավ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմադ ալ-Շարաան։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ համար շատ ցավալի էր, որ Բաշար Ասադի իշխանությունը տապալվեց, որովհետև տարածաշրջանում մեր միակ լիարժեք բարեկամ երկիրն ասադական Սիրիան էր։ Ամեն անգամ, երբ տարածաշրջանային որևէ երկրում քաոսային իրավիճակ է ստեղծվում, հայ համայնքը կազմալուծվում է։ Օրինակ՝ 2003 թվականի հակաիրաքյան երկրորդ պատերազմից հետո Բաղդադը մեծապես դատարկվեց հայերից։ Նրանք եկան Մոսուլ, այնտեղից էլ փախան Հյուսիսային Իրաքի  քրդական ինքնավարություն, և չեմ կարծում, որ այնտեղ մնացած լինեն։

Նույնը Սիրիայի հետ է կատարվելու։ Որքան էլ քրդերը չճնշեն, մեր ժողովուրդն անհամեմատ ավելի զարգացած է, սոցիալ-տնտեսական մակարդակով՝ ավելի բարձր և  նրանց մեջ ապրել չի կարող։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սուտ է, նման բան չկա» — ասողներ, դե վայելեք ձայները (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Ուղիղ. Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան – 26.03.2025

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կարգալույծ հռչակված Արման Սարոյանը եկեղեցուն պատկանող բանկային հաշիվներից դուրս է հանել ավելի քան 15 մլն դրամ

11/05/2026
Հաջորդ գրառումը

Ուղիղ. Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան - 26.03.2025

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական